fbpx

Բախտ, թուղթ ու գիր, անեծք. հավատա՞լ արդյոք

Երբևիցե սնահավատ չեմ եղել, երբևիցե չեմ հավատացել բախտին: Այսինքն նրան որ բախտը դա պարտադրված է, որ եթե ճակատիդ գրած է, ապա ինչ ուզում ես արա մեկ է լինելու է: Միշտ մտածել եմ, որ բախտը մեր ձեռքերում է, որ մենք ինքներս ենք տնօրինում մեր ճակատագիրը, մենք ինքներս ենք այն կերտում: Բայց կյանքում գալիս է մի պահ, երբ սկսում ես կասկածել դրանում: Սկսում ես հասկանալ, որ քո ձեռքում շատ քիչ բան կա և ոչ ամեն ինչն է, որ քեզնից է կախված: Բաներ կան, որ ամբողջ կյանքդ քայլերդ ուղղում ես դեպի դա, ամբողջ կյանքիդ ճանապարհը դեպի դա է ուղղված, բայց ոչ մի կերպ չես կարողանում դրան հասնել: Ուզում ես մեջտեղիցդ ճղվիր, միևնույն է ոչ մի կերպ չես կարողանում հասնել: Կամ ասենք կյանքում բաներ կան, որ մարդկանց մեծամասնությանը դա այնքան հեշտ է տրվում, դա մարդկանց համար նորմալ կյանքի ընթացք է և շատ հեշտ տրվում է, իսկ քո մոտ ոչ մի կերպ դա չի լինում: Թվում է թե դու էլ բոլորի պես նորմալ մարդ ես, թվում է թե քեզ էլ բոլորի պես, կյանքի սովորական ընթացքով դա կտրվի, բայց արի ու տես, որ չէ: Ու ակամայից սկսում ես հավատալ կառմատիկ բախտին, այսինքն նրան որ քո կյանքը, քո բախտը կանխորոշված է, իսկ դու ընդամենը խամաճիկ ես: Կամ սկսում ես հավատալ ինչ որ թուղթ ու գրերին, կամ անեծքներին: Սկսում ես հավատալ, որովհետև ոչ մի կերպ չես կաողանում գտնել այն հարցի պատասխանը, թե ինչու՞ քո մոտ չի ստացվում, ախր չէ՞ որ ամեն ինչ դու էլ անում ես սովորականի պես, ինչպես բոլորը:
Մի խոսքով, ես արդեն խճճվել եմ ու չեմ հասկանում ու չեմ իմանում, հավատա՞լ սրանց, թե դա ընդամենը սնոտիապաշտություն է: Իսկ եթե սնոտիապաշտություն է, ապա ինչպես բացատրել գրառման վերևում գրվածը…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Բախտ, թուղթ ու գիր, անեծք. հավատա՞լ արդյոք
Ինչպես է Ձեզ տեսնում արևը (տեսանյութ)