fbpx

5 սուպեր ունակություն, որ ունեն փոքրիկ երեխաները

Նորածին երեխաները թվում են անօգնական, բայց իրականում նրանք ունեն շատ զարմանալի ունակություններ: Առաջարկում եմ ծանոթանալ մինչև 3 տարեկան երեխաների սուպեր ունակություններից մի քանիսի հետ:

Ջրային ինստինկտ

Ծնվելուց մարդը ստանում է ինստինկտների հավաքածու, որոնք բավական լավ աշխատում են մինչև ուղեղի բավականաչափ զարգացումը, մինչ ուղեղը կկարողանա «իր ձեռքը վերցնել» գոյատևման կառավարումը: Այդպիսի ինստինկտներից մեկն է «սուզման ռեֆլեկսը», որը հանդիպում է փոկերի և այլ կաթնասունների մոտ, որոնք ապրում են ջրում: Ահա թե ինչպես է այն աշխատում. եթե մինչև 6 ամսական նորածնին իջեցնենք ջրի մեջ, նա ռեֆլեկսորեն շունչը կպահի: Այդ ժամանակ սրտի կծկումների հաճախականությունը դանդաղում է, ինչի հետևանքով քիչ թթվածին է ծախսվում: Իսկ արյունը ավելի շատ է շրջանառվում կյանքի համար առավել կարևոր օրգաններում, օրինակ սրտում և ուղեղում: Այս ռեֆլեկսը օգնում է նորածնին առանց առողջության վնասի ջրի տակ ավելի շատ մնալ, քան մեծահասակները:

Սովորելու ունակություն

Երեխաները գիտելիքներ են ստանում շշմեցուցիչ արագությամբ, քանի որ ամեն մի նոր փորձ, որ ապրում են նրանք, ստեղծում է նոր ամուր նեյրոնային կապեր ուղեղում: Մինչ երեխայի 3 տարեկան դառնալը այդ կապերի քանակը կհասնի մոտավորապես 1000 տրիլիոն, որը կրկնակի անգամ գերազանցում է մեծահասակ մարդու մոտ կապերի այդ քանակին: Սկսած մոտավորապես 11 տարեկանից ուղեղը սկսում է ազատվել ավելորդ կապերից, իսկ սովորելու ունակությունը սկսում է նվազել:

Քվանտային ինտուիցիա

Իրականության ընկալման փորձը մեզ էականորեն խանգարում է հասկանալ տարրական մասնիկների վարքը կարգավորող քվանտային մեխանիկայի օրենքները: Օրինակ, համաձայն քվանտային մեխանիկայի, մասնիկը, օրինակ էլեկտրոնը կամ ֆոտոնը չեն գտնվում այստեղ կամ  այնտեղ, այսինքն չեն գտնվում որոշակի ինչ որ տեղ, այլ գտնվում են երկու տեղում միաժամանակ: Պատկերավոր ասած այն ավելի շատ ամպի է նման, քան պինգ պոնգի: Մասնիկների մեծ, մասշտաբային խմբերում այդ լղոզվածությունը վերանում է և առաջանում է օբյեկտի կոնկրետ գտնվելու վայր՝ դիրք: Սակայն ավելի հեշտ է պատմել, քան հասկանալ. այս օրենքները ինտուիտիվ չէր կարողանում հասկանալ նույնիսկ Էյնշտեյնը, ուր մնաց միջին վիճակագրական տարիքով մարդը: Նորածինները դեռևս սովոր չեն որոշակի իրականության ընկալման, որը հնարավորություն է տալիս նրանց ինտուիտիվ հասկանալ քվանտային մեխանիկան: Մինչև 3 տարեկան հասկում երեխաների մոտ ձևավորված չէ «օբյեկտի հաստատունության» զգացողությունը, այսինքն գիտակցությունը նրա, որ օբյեկտը կարող է գտնվել կոնկրետ ինչ որ վայրում և կոնկրետ ժամանակում: Խաղային փորձերը (օրինակ Peekaboo խաղը) ցույց են տալիս նորածինների զարմանալի ինտուիտիվ հնարավորությունը ենթադրել առարկայի առկայությունը ամենուրեք ու միևնույն ժամանակ:

Ռիթմի զգացողություն

Բոլոր երեխաները աշխարհ են գալիս ի ծնե ռիթմի զգացողությամբ: Դա ապացուցվել է 2009թ. փորձի օգնությամբ. 2 և 3 օրական երեխաները լսում էին թմբուկի ձայնը, իսկ նրանց գլխին ամրացված էին էլեկտրոդ ցուցիչներ: Այն դեպքում, երբ հետազոտողները կանխամտածված դուրս էին գալիս ռիթմից, բոլոր նորածինների ուղեղը ցույց էր տալիս «սպասում» հարվածի այն պահի, որտեղ այն պետք է լինի: Գիտնականները ենթադրում են, որ ռիթմի զգացողությունը օգնում է երեխաներին ընկալել ծնողների խոսքի ինտոնացիան և այդ միջոցով հասկանալ իմաստը՝ չհասկանալով բառերը: Նաև այս միջոցով երեխաները տարբերում են մայրենի լեզուն այլ լեզուներից:

Լինել գրավիչ («համով»)

Այո, լինել գրավիչ («համով») և այդպիսով դրական էմոցիաներ առաջացնելով մեծահասակների մոտ՝ նույնպես սուպեր ունակություն է: Գիտնականները գտնում են, որ եթե դա չլիներ, ապա մենք երեխաներին չափազանց խղճալի, անօգնական, հիմար և տաղտկալի կնկալեինք (Արխանգելո – դաժան եք հարգելի գիտնականներ):


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
5 սուպեր ունակություն, որ ունեն փոքրիկ երեխաները
Հայերենի ԹԵՍՏ․ Կարո՞ղ եք նշել ճիշտ կազմված նախադասությունը (մաս 3)