Ինչպես ցույց է տվել ամերիկյան գիտնականների հետազոտությունները, նորածինները մինչև 1,5 տարեկան կարող են կարդալ ձեր մտքերը: Չունենալով շրջապատի հետ բառերով շփման հնարավորություն, փոքրիկ երեխաները ընկալում են մեծերի մտքերն ու զգացմունքները էմպատիայի միջոցով, գրում է Daily Mail-ը:
Էմպատիան դա ինքդ քեզ այլ մարդու հետ նույնականացումն է, այլ խոսքերով ասած՝ ընդունակություն տեսնել աշխարհը ուրիշի աչքերով: Նախկինում կարծում էին, որ այդ ընդունակությունը առաջանում է երեխաների մոտ 4-ից 7 տարեկանում: Կալիֆորնիայի համալսարանի գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այդ ընդունակությունները փոքրիկների մոտ առաջանում է շատ ավելի վաղ տարիքում:
Ֆիջիյից, Էկվադորից և Չինաստանից հետազոտության են ենթարկել ավելի քան 91 երեխայի 19 ամսականից մինչև 5 տարեկան: Գիտնականները ենթարկել են երեխաներին դասական «կեղծ համոզմունքներ» թեսթի: Փորձի ավանդական եղանակը կայանում է հետևյալում. երեխան դիտում է ինչպես է մեծահասակաը մտնում սենյակ և թաքցնում ինչ-որ առարկա, ասենք մկրատ, որոշակի ինչ-որ տեղ: Սպասելով մինչ առաջին հետազոտողը կլքի սենյակը, այնտեղ է մտնում այլ գիտնական, գտնում է մկրատը և տեղադրում է այն իր գրպանում:
Դրանից հետո առաջին մասնակիցը վերադառնում է և գիտնականը, որը հենց նոր մկրատը դրել էր գրպանը, հարցնում է փոքրիկին, թե ի՞նչ է կարծում, որտե՞ղ պետք է առաջին հետազոտողը փնտրի առարկան: Այս թեսթի նպատակն է, ստուգել, կարո՞ղ է արդյոք երեխան իրեն դնել այլ մարդու տեղ: Սովորաբար արևմտյան երկրների 4-ից 7 տարեկան երեխաները այս հարցին ճիշտ պատասխաններ են տալիս (ցուցադրելով սկզբնական թաքստոցը): Բայց պարզվեց, որ փոքրիկները աշխարհի մյուս ծայրից, կարողանում են էմպատիա ցուցաբերել ավելի վաղ հասակում:
Տեսագրված փորձերում պարզ երևում է, ինչպես լսելով հարցը այն մասին, որտեղ առաջին հետազոտողը կփնտրի մկրատը՝ փոքրիկները սկսում են դիտել թաքստոցի ուղղությամբ, սպասելով, որ մեծահասակը կփնտրի հենց այնտեղ, որտեղ իսկզբանե թողել էր առարկան: Շատ 2 տարեկան հասակի երեխաներ իրենց գործողությամբ այս հարցին ճիշտ պատասխան են տվել: Եվ ինչպես կարծում են գիտնականները՝ դա նշանակում է, որ երեխաները սովորում են մտքեր կարդալ ավելի վաղ տարիքում, քան կարծում էին նախկինում: