Ազատության մասին 10 ասույթներ հայտնի մարդկանցից

Ազատությունը մարդու համար բացարձակ արժեք է։

Ձեզ ենք ներկայացնում հայտնի մարդկանց ասույթներ այդ բացարձակ արժեքի մասին։

Ազատությունը պարապություն չէ, այլ սեփական ժամանակը ազատորեն տնօրինելու և իր համար զբաղմունքի տեսակ ընտրելու հնարավորություն: Ազատ լինել նշանակում է ոչ թե անգործության մատնվել, այլ անձամբ որոշել ինչ անել և ինչ չանել:

Ժան Լաբրուեր

Պարտականությունն այն գինն է, որ յուրաքանչյուր մարդ պետք է վճարի ազատության համար:

Էդիթ Համիլտոն

Ազատությունն այն ամենն անելու իրավունքն է, ինչը չի վնասում ուրիշներին:

Մատիաս Կլադուիուս

Ով ազատություն և ճշմարտություն չի սիրում, կարող է դառնալ հզոր մարդ, բայց մեծ նա երբեք չի լինի:

Վոլտեր

Այն, ինչը որոշ պայմաններում կոչվում է ազատություն, այլ պայմաններում կոչվում է սանձարձակություն:

Քվինտիլիանոս

Քաղաքացու համար քաղաքական ազատությունը հոգեկան հանգստություն է, որը հենվում է անվտանգության մեջ համոզված լինելու վրա:

Շառլ Մոնտեսքյո

Միայն հիմարներն են կամայականությունը անվանում ազատություն:

Տակիտոս

Չկա մարդ, ով ազատությունը չսիրի: Բայց արդարամիտը դա պահանջում է բոլորի համար, անարդարամիտը՝ միայն իր:

Լյուդվիգ Բյոռնե

Ազատություն նշանակում է պատասխանատվություն: Ահա թե ինչու են շատերը վախենում դրանից:

Բեռնարդ Շոու

Ազա՛տ եղիր՝ օրենքի գերին մնալով:

Կիկերոն (Ցիցերոն)

Հրապարակման ներկայացրեց՝ Անուլիկ Սարգսյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Khosnak
MediaMag
Ազատության մասին 10 ասույթներ հայտնի մարդկանցից
Վերջին Տանգոս
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց