Այրոցները (Изжога) առաջանում են այն դեպքում, երբ ստորին կերակրափողային սփինտերը ճիշտ չի աշխատում և ստեղծվում են պայմաններ՝ ստամոքսից դեպի կերակրափող աղաթթվի արտանետման, ինչն էլ առաջացնում է կրծքի շրջանում այրոցային զգացմունքներ:
Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ զգում է այրոցներ, սակայն եթե տվյալ ախտանիշները ձեզ մոտ նկատվում են շաբաթական մեկ անգամից ավել, ապա դուք պետք է անպայման խորհրդակցեք բժշկի հետ:
Ահա, ներկայացնում ենք մի քանի պարզ խորհուրդներ, որոնք կօգնեն նվազեցնել սիմպտոմատիկան կամ ամբողջովին կանխարգելել այրոցների առաջացումը:
1. Կերակրացանկից բացառեք որոշակի մթերքներ
Որոշ մթերքներ և հյութեր կարող են նպաստել այրոցների առաջացմանը: Դրանք են՝ շոկոլադը, սուրճը, անանուխը, յուղալի և կծու մթերքները, լոլիկը և ալկոհոլային խմիչքները: Փորձեք թեկուզ ժամանակավոր կերակրացանկից բացառել այս մթերքները և հետևեք, արդյո՞ք որևէ արդյունք նկատվում է, թե՞ ոչ: Նաև խորհուրդ է տրվում բացառել կամ գոնե կրճատել գազավորված ըմպելիքների կիրառումը:
2. Հետևեք քաշին
Հավելյալ քաշը և գիրացումը մեծացնում են թթվարտազատման առաջացումը: Խորհրդակցեք մասնագետի հետ, ով կօգնի ձեզ կազմել դիետա և մարզման պլան:
3. Չափից շատ մի կերեք
Միանգամից մեծ քանակությամբ կերակուրի օգտագործումը կարող է հրահրել այրոցների առաջացմանը: Փորձեք սնվել փոքր չափաբաժիններով, բայց ավելի հաճախ։
4. Օգտագործեք ավելի քիչ շաքար
Կերակրացանկում շաքարի չափաբաժնի քանակի փոքրացումը կթեթևացնի այրոցների սիմպտոմները:
5. Փորձեք զերծ մնալ սթրեսային իրավիճակներից
Անընդհատ լարվածությունն ու անհանգստությունը վատացնում են թթվարտազատման սիմտոմատիկան: Հաճախակի հանգստացեք՝ կարդալով սիրելի գրքեր և զբոսնեք մաքուր օդին:
6. Լավ քնեք
Առողջ 8 ժամանոց անընդհատ քունը՝ շատ կարևոր է: Փորձեք ամեն գիշեր քնել բավականաչափ ժամանակ:
7. Թարգեք ծխելը
Ծխելը կարող է բացասաբար ազդել ստորին կերակրափողային սփինտերի վրա, ինչը, իր հերթին կարող է այրոցներ առաջացնել:
8. Մի պառկեք անմիջապես ուտելուց հետո
Խորհուրդ է տրվում ուտելուց հետո առնվազն 3 ժամ մնալ ուղղահայաց դիրքով: Դուք կարող եք կանգնել, նստել, քայլել: Կարևորը՝ չընդունել հորիզոնական դիրք:
9. Մի կրեք նեղ և սեղմող հագուստ
Նեղ հագուստի կրումը կարող է մեծացնել ճնշումը որովայնի շրջանում և հրահրել աղաթթվի արտանետումը ստամոքսից կերակրափող:
ԿԱՐԵՎՈՐ Է․ Mediamag-ի կողմից ներկայացված այս ինֆորմացիան կրում է զուտ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ բնույթ և ոչ մի դեպքում չի փոխարինում պրոֆեսիոնալ բժշկական ծառայությանը, կոնսուլտացիային կամ ախտորոշմանը: Առողջության հետ խնդիրների առաջացման դեպքում անպայման դիմեք պրոֆեսիոնալ մասնագետին: