fbpx

Այն, ինչը մեզ սպանում է աննկատ և ոչ անմիջապես

Կարող ես ինքդ քեզ հույս տալ՝ ես դարձա ավելի ուժեղ: Այո, բայց հոգու խորքում ևս մեկ լար կտրվեց, ևս մեկ հախճապակե զանգակ լռեց․․․

«Այն ամենը, ինչ ինձ չի սպանում՝ դարձնում է ինձ ավելի ուժեղ», – այսպես Նիցշեն է ասել, հետո խելագարվել և մահացել: Որովհետև դրանք զուտ գեղեցիկ խոսքեր են, բայց ոչ ճշմարտություն:

Այն ամենը, ինչ մեզ անմիջապես չի սպանում, սպանում է քիչ-քիչ և աննկատ: Սպանում է մեր բարությունն ու վստահությունը: Քնքշությունն ու անկեղծությունը: Ազնվությունն, առատաձեռնությունը, պարզ հայացքն ու փափուկ սիրտը․․․ Խաբեությունը, դավաճանությունը, ստորությունը, անշնորհակալությունը, դաժանությունը, անարդարությունը կարող են սպանել ոչ միանգամից: Այլ կաթիլ առ կաթիլ․․․ Կդիմանանք, կհամբերենք, վերքը կլավանա: Սպին կմնա՝ կկոպտանա մաշկը:

Եվ այդպես, հետզհետե ամմբողջությամբ մաշկդ կդառանա այդպիսին՝ նույնիսկ չես էլ նկատի, թե ինչպես դա ստացվեց: Եվ կարող ես ինքդ քեզ հույս տալ՝ ես դարձա ավելի ուժեղ: Այո, բայց հոգու խորքում ևս մեկ լար կտրվեց, ևս մեկ հախճապակե զանգակ լռեց: Ինչ-որ բան կամ ինչ-որ մեկն այնտեղ մահացավ՝ բարի փերի կամ փոքրիկ հրեշտակ, որոնք մեր մասնիկն էին կազմում:

Եվ արդեն հստակ գիտես, թե ինչպես պատասխանել հարվածին: Ինչպես՝ չոր խոսքին: Ինչպես փոխադարձ պատասխանել, եթե անհրաժեշտ է:

Եվ հստակ գիտես, որ կարող են հարվածել՝ ուղղակի, հենց այնպես: Կամ շնորհակալության փոխարեն: Եվ բոլորովին դրան չես զարմանում: Սովորել ես: Եվ սովորել ես դիմանալ և պաշտպանվել:

Բայց ամեն հարվածի, դավաճանության, հիասթափության հետ ինչ-որ բան անվերադարձ կորցնում ես: Հավերժ այն հեռանում է և մահանում: Եվ դառնում ես ուժեղ, այո: Բայց այլ կարևոր որակների հաշվին:

Այն ամենը, ինչ մեզ չի սպանում, ուղղակի անմիջապես չի սպանում: Բայց դարձնում է ուժեղ կամ անզգա՞մ: Ո՞վ գիտե: Պետք է ավելի քիչ լինի այն, ինչը սպանում է: Եվ նրանք, ովքեր սպանում են՝ նույնպես պետք է քիչ լինեն: Որովհետև նրանք միևնույնն է՝ մարդասպաններ են: Մարդասպաններ ուրիշների նուրբ հոգիների և բարի պոռթկումների․․․


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 7 assessment, среднее 4.29 из 5 )
MediaMag
Այն, ինչը մեզ սպանում է աննկատ և ոչ անմիջապես
ԹԵՍՏ. Եկեք ստուգենք Ձեր գիտելիքների շտեմարանը։ Կարո՞ղ եք հպարտանալ նրա հարստությամբ