fbpx

Ահա թե ինչու է պետք սուրճի մեջ աղ ավելացնել։ Այդպես անում են այս ընպելիքը իրոք գնահատողները

Այո-այո, դուք ամեն ինչ ճիշտ կարդացիք։ Բոլորը գիտեն, որ սուրճի մեջ մի փոքր շաքարի և կաթի ավելացումը այս ըմպելիքը ավելի համեղ է դարձնում։ Իսկ ի՞նչ անել, երբ դուք խուսափում եք քաղցրի և կաթնային մթերքների օգտագործումից։

Փորձեք սուրճի մեջ աղ ավելացնել։ Հենց այսպես են վարվում այս կախարդական ըմպելիքի շատ գնահատողներ։

Զարմանալի է, սակայն եթե դուք ավելացնեք շատ փոքր պտղունց աղ սուրճի մեջ՝ դա կվերացնի ավելորդ դառնությունը և ձեր ընպելիքի համն ավելի փափուկ կդարձնի։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ աղի համը կոտրում է դառնությունը։

Բացի նրանից, որ այդպիսի համեմումը ձեր ըմպելիքին հաղորդում է հետաքրքիր համ, դուք նաև ամբողջովին նորովի կզգաք նրա բույրը։

Ի դեպ, այդպես սուրճը ընդունված է խմել բազմաթիվ տաք երկրներում։ Հայտնի է որ շատ քրտնարտադրության դեպքում խախտվում է օրգանիզմի աղային հավասարակշռությունը, այդ պատճառով, շոգ, ամառային օրերին, պտղունց աղը սուրճի մեջ միայն դրական ազդեցություն կունենա։

Դե իհարկե չփորձեք այս հնարքը կիրառել լուծվող սուրճի դեպքում։ Դա բոլորովին այլ պատմություն է։

Փորձեք հենց հիմա պատրաստել սուրճ և ավելացնել նրա մեջ պտղունց աղ։ Ո՞վ իմանա, միգուցե այդ համը ձեզ շատ ավելի դուր գա։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ահա թե ինչու է պետք սուրճի մեջ աղ ավելացնել։ Այդպես անում են այս ընպելիքը իրոք գնահատողները
Ագնես Սմեդլի «Երկրի դուստրը»։ Մեջբերումներ գրքից