fbpx

ԱՂՈԹՔ ընտանիքի համար

Այս աղոթքը մեզ առաջնորդում է դեպի ընտանեկան միասնություն և հոգևոր զորություն։ Այն հրավիրում է մեզ կենտրոնանալ Աստծո բարության և սիրո վրա՝ ամրապնդելով մեր հավատքը և հավատարմությունը։ Աղոթքի միջոցով մենք խնդրում ենք օգնություն՝ լինել հեզ, համբերատար, և սիրով լի մեր ընտանիքներում, այնպես որ մեր կյանքը դառնա փառաբանություն Աստծուն։ Այս աղոթքը կարելի է արտասանել ցանկացած ժամանակ, երբ ցանկանում ենք Աստծո օրհնությունը մեր ընտանիքի վրա:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

ԱՂՈԹՔ ընտանիքի

Սիրող և ողորմած Աստված, օգնիր մեր ընտանիքին, որպեսզի զորանանք հավատքով ու հավատարմությամբ:

Օգնիր, որ Քո բարությունից սովորելով, օգնենք ու կարեկից լինենք դիմացինին:

Օգնիր, որ մեր ընտանիքում գիտակից խոնարհությամբ Քո փառքն ու մեծությունը պատմվի:

Օգնիր, որ մեր ընտանիքում հեզությամբ ապրենք՝ միշտ Քեզ փառք տալով:

Օգնիր, որ մեր ընտանիքում յուրաքանչյուր անդամի ու հարազատի նկատմամբ համբերությամբ լցվենք:

Իսկ ամեն բանից առաջ օժտիր մեզ Քո սիրով, որպեսզի այդ սիրով ապրենք ու պտղաբեր լինենք՝ փառք տալով Հորը, Որդուն և Ս. Հոգուն. ամեն:

Կարդացեք նաև՝ Մոր ԱՂՈԹՔ երեխաների պաշտպանության համար

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 2.33 из 5 )
MediaMag