Ինչպես ժողովրդական ասացվածքում է ասվում. «Ստի ոտը կարճ է»։
Այս հոլովակի հերոսուհին չէր էլ մտածում, թե ինչ անակնկալ է իրեն սպասվում։
Աղջիկն աշխատում է սրճարանում։ Եվ այս խորամանկ սցենարի գործողությունները տեղի են ունենում նրա աշխատավայրում։ Ամեն ինչ սկսվում է նրանից, որ սրճարանի այցելուներից մեկը պարզվում է աղջկա ընկերը։ Հանդիպումը սկսում է գրկախառնություններից և շարունակում նրանով, որ տղան ծնկի է իջնում… օ՜ այո, հիմա կլսվեն այդքան սպասված խոսքերը։ Աղջիկը հաճելիորեն զարմանում և ուրախանում է։ Սակայն «ապագա ամուսինը» շարունակում է անհանգստանալ, և թվում է, չի թաքցնում, որ հիմա էլի ինչ-որ բան տեղի կունենա։
Եվ ահա վերջաբանը՝ սրճարան է մտնում աղջկա երկրորդ ընկերը։ Խաբեբա աղջիկը մի անգամից երկնքից վայր է իջնում և ամոթից դուրս թռչում սրճարանից։
Տպավորությունն այնպիսին է, որ ռումբ է ընկել սրճարանի վրա։
Ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է տղաներից մեկն ասում. «երկու լավ մարդ իրենց ժամանակը զուր են մատնել»։ Պարզվում է աղջիկը մի քանի ամիս խաբում էր երկուսին էլ։ Տղաներից մեկը նույնիսկ իր խուճուճիկ ըւնկերուհու համար մեքենա էր գնել։ Բայց իհարկե, նա մեքենան չի ստանա։
https://youtu.be/qO4RnSfrOoM
Այժմ ինտերնետը բաժանվել է երկու մասի՝ մի մասը պաշտպանում են աղջկան և ասում, որ տղամարդիկ իրենց երեխայի պես պահեցին, իսկ երկրորդները, որ աղջիկը ստացավ իրեն հասանելի պատիժը։
Մի բան կարելի է ասել, եթե խաբում եք, ուրեմն սպասեք նույնպիսի պատասխանի։