fbpx

Կենցաղում աղի կիրառման 10 արդյունավետ տարբերակներ։ Պարզ խորհուրդներ, որոնք պետք կգան

Աղը, որպես օրենք, օգտագործվում է, որպես համեմունք՝ կերակրի համն առավել հաճելի դարձնելու համար։ Բայց աղի հատկությունների առավել խորը վերլուծությունը ցույց է տվել, որ այն կարելի է օգտագործել նաև տնային տնտեսության մեջ և այլ կարիքների համար։

Համաձայն Salt Institute-ի ինֆորմացիայի, տնային գործերում աղի կիրառման բազմաթիվ տարբերակներ գոյություն ունեն։ Բերենք մի քանի օրինակ։

1. Գրիլի մաքրման համար

Մեկ բուռ աղ լցրեք գրիլ-թավայի մակերեսին և սկսեք այն տաքացնել։ Հետո հեռացրեք աղն ու մանրակրկիտ մաքրեք թավան։

2. Թուլացնում է կոշիկի հոտը

Stephen Curry Reaction GIF by MOODMAN - Find & Share on GIPHY

Քիչ քանակությամբ աղ լցրեք կտորե պարկիկների մեջ և տեղադրեք ամեն մի կոշիկի ներսում։ Դա օգնում է թուլացնել տհաճ հոտը։

3. Հեռացնում է կետչուպի հետքերը

Մի փոքր աղ ցանեք կեղտոտված մակերեսին, ազդեցության համար, որպեսզի աղը կլանի թափված կետչուպը՝ թողեք 20 րոպե։ Այժմ լաքան ավելի հեշտ կլինի մաքրել։

4. Կանխարգելում է մրջյունների հայտնվելը

 Մի փոքր աղ ցանեք այն տեղում, որտեղ մրջյուն եք տեսել։ Դրանից հետո մրջյունները չպետք է հայտնվեն։

5. Կանխարգելում է մրգերի և բանջարեղենի սևացումը

Կտրած խնձորը կամ կարտոֆիլը իջեցրեք աղաջրի մեջ և դրանից հետո դրանք այլևս չեն սևանա։

6. Հեռացնում է սխտորի և սոխի հոտը

Եթե դուք աշխատել եք սխտորի կամ սոխի հետ, ապա մաշկից դրանց հոտի վերացման համար թաց ձեռքերը շփեք աղով, իսկ հետո լվացեք։ Սպեցիֆիկ հոտը ջրի հետ կհեռանա։

7. Վերացնում է խողովակների խցանումը

1/4 բաժակ աղը խառնեք նույնքան քանակությամբ սննդի սոդայի հետ։ Լցրեք խառնուրդը լվացարանի ջրահեռացման անցքով ներս, սպասեք 30 րոպե, իսկ հետո լվացեք տաք ջրով։

8. Մարում է խոհանոցի հրդեհը

Ոչ մեծ քանակությամբ աղ լցրեք բաց կրակին, որպեսզի արագ հանգցնեք այն։

9. Ծավալ է հաղորդում սերուցքին

Սերուցքը հարելիս մեկ պտղունց աղ ավելացրեք և դուք կստանաք առավելագույն ծավալ։

10. Կանխարգելում է տաք յուղի ցրցայտելը

Նախքան կարտոֆիլը կամ այլ բանջարեղեն տապակելու համար թավայի մեջ դնելը՝ մի փոքր աղ ավելացրեք յուղին, որպեսզի կանխարգելեք ցրցայտումը։

Քանի որ աղը կենցաղում շատ անհրաժեշտ մթերք է՝ հետևեք դրա պահպանման օրենքներին, որպեսզի խուսափեք աղի խոնավեցումից։ Համաձայն Saltrevolution-ի խորհուրդների՝ աղը պետք է պահել փակ տարաներում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կենցաղում աղի կիրառման 10 արդյունավետ տարբերակներ։ Պարզ խորհուրդներ, որոնք պետք կգան
Սպիրտը կենցաղում։ 15 օգտակար խորհուրդներ, որոնք պետք կգան յուրաքանչյուրին