MediaMag-ը սիրով հավաքագրել և Ձեզ է ներկայացնում հայ անվանի բանաստեղծ, արձակագիր Ավետիք Իսահակյանի մտքերը.
Սիրով չափեցեք, թող այն լինի ձեր միակ չափը ամեն բան չափելիս:
Սիրո իմաստը. երբ սիրում ես՝ հոգին է դառնում մարմնի պատյանը:
Կյանքը շոշափելի երազ է, երազը անշոշափելի կյանք:
Երազը մեր չխոստովանած, անկեղծ ցանկությունների հայելին է:
Լուսինը լճակի մեջ բանաստեղծություն է, իսկ երկնքում՝ իրականություն և նվազ գեղեցիկ, հմայիչ:
Քո ամենամռայլ ամպամած օրը միտքդ բեր, որ ամպերից վերև արև կա:
Ամենագեղեցիկ բանն աշխարհում մոր աչքերն են, թեկուզ միայն մայր ունենալու համար արժե աշխարհ գալ:
Աշխատանք, սեր, ընկերություն, ողջախոհություն, – սրանք միջոցներ են ապրելու համար:
Մարդը ձգտում է նրան, ինչն անհնար է: Հետո սկսում է ողբալ, թե ինչու՞ է անհնարը անհնար:
Ճշմարտությունը ոտքով է գնում, սուտը` թևերով:
Ծեր տղամարդը հին գինի է, իսկ ծեր կինը` հին ջուր:
Փողը մի օվկիանոս է, որի մեջ խեղդվում են վախը, սերը և պատիվը:
Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ականջի մեկը բարեկամին են տալիս, մեկը թշնամուն:
Չկա այլանդակ սեր, ինչպես չկա գեղեցիկ բանտ:
Կանանց խոսել սովորեցնելու համար հազար հնարքներ կան, լռեցնելու համար` ոչ մեկը:
Թռչունը վանդակում միայն երջանկությունից չէ, որ երգում է: Գուցե դա բնավ էլ երգ չի՞:
Խղճի վերքերը երբեք չեն սպիանում:
Ամեն ինչ դեղ է և ամեն ինչ թույն: Կարևորը չափն է:
Եվ ի՞նչ է փառքը.
Այսօր քեզ մարդիկ եղջյուրներից վեր կբարձրացնեն, վաղը նույն մարդիկ սմբակների տակ ճզմելու համար քեզ վար կնետեն:Կյանքի սափորը լիքն է աղի ջրով, որ ինչքան խմում ես, այնքան ավելի ծարավանում, այրվելով խմում վերստին և զզվում, բայց բնավ չհագենում: