fbpx

Գիտնականները ապացուցել են, որ ավելի լավ է լինել միայնակ, քան «կիսատ-պռատ» հարաբերություններում

Վերջերս գիտնականները ապացուցել են ժողովրդի մեջ տարածված «Ավելի լավ է լինել միայնակ, քան ում հետ պատահի» արտահայտության ճշմարտացիությունը։ Հետազոտությունը, հրապարակված «Family Psychology» գիտական ամսագրում, ցույց է տվել, որ ավելի լավ է լինել միայնակ, քան «կիսատ-պռատ» հարաբերություններում, քանի որ հարաբերությունները սերտորեն կապված են ֆիզիկական և հոգեկան առողջության հետ։

Այդ եզրահանգմանը գալու համար, Բուֆալոի (Նյու Յորք, ԱՄՆ) համալսարանի գիտնականները 2 տարի հետևել են 200 երիտասարդ, չափահաս մարդկանց, որոնք գտնվում են լուրջ հարաբերություններում, ընդորում կարևոր չէ ամուսնություն է դա, թե մտերիմ հարաբերություններ։ Մտերմիկ կապը ամեն դեպքում արտացոլվում է առողջության վրա։

Շատերը կարծում են, որ միայնակ չզգալու համար, ավելի լավ է գտնվել ինչ-որ հարաբերություններում։ Բայց պարզվում է, այդպիսի դատողությունը կարող է վատ անդրադառնալ ձեր վիճակի վրա։ Հետազոտությունները ցույց են տվել, որ որքան որակյալ և դրական են հարաբերությունները, այնքան ավելի լավ է զույգերի առողջությունը։ Հետազոտության գլխավոր հեղինակի՝ Էշլի Բառի խոսքերով, հարաբերություններում անկայունությունը ուղիղ կապ ունի դեպրեսիաների, ալկոհոլի հետ կապված պրոբլեմների և առողջության հետ ընդհանրապես։

Հենց այս հարցն է նկարագրված նաև «Psychosomatic Medicine» գիտական ամսագրում՝ կոնկրետ թվեր պարունակող եզրահանգումներով։ Օրինակ մարդն, ով անընդհատ վիճում է զուգընկերոջ հետ, 8,5%-ով ավելի շատ է գտնվում սրտանոթային հիվանդություն ձեռք բերելու վտանգի տակ, քան նա, ով ապրում է զուգընկերոջ հետ համերաշխ։

Այնպես որ մտածեք Ձեր հարաբերությունների մասին։ Ավելի լավ չէ՞ խնայել առողջությունը։

Աղբյուրը՝ adme.ru

Թարգմանությունը՝ mediamag.am

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Գիտնականները ապացուցել են, որ ավելի լավ է լինել միայնակ, քան «կիսատ-պռատ» հարաբերություններում
Կյանքի փոքրիկ և աննկատ ուրախություններն ու հաճույքները