fbpx

Կանանց դուր են գալիս բնավորության այս գծերը, որոնցից տղամարդիկ ամաչում են

Տղամարդու գրավչության վերաբերյալ կանանց և հենց իրենց՝ տղամարդկանց պատկերացումները հաճախ չեն համընկնում:

Բնավորության շատ գծեր, որոնք տղամարդիկ համարում են թուլություն կամ թերություն, իրականում շատ գրավիչ են կանանց համար։ Այս մասին գրում է Yourtango պարբերականը՝ հիմնվելով հոգեբանների կարծիքների և հետազոտությունների վրա։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Փորձագետները նշում են, որ խորը էմոցիոնալ կապն ստեղծվում է անկեղծության և բնականության, այլ ոչ թե արտաքին «իդեալականության» շնորհիվ։ Հոգեբան Ռոբերտ Կաստելանոն բացատրում է, որ բնական լինելն օգնում է վստահություն և մտերմություն կառուցել, սակայն մերժվելու վախը հաճախ ստիպում է մարդկանց թաքցնել իրենց իրական դեմքը։

Հանգիստ ինտելեկտուալություն

Կանանց գրավում են այն տղամարդիկ, ովքեր ունակ են խորը մտածել և ուշադիր լինել շրջապատի նկատմամբ։ Խոսքն այստեղ ոչ թե ցուցադրական խելքի, այլ իմաստալից հարցեր տալու և հետաքրքիր տեսակետներ հայտնելու ունակության մասին է։

Էմպաթիա

Դիմացինի ապրումները նկատելու և զրույցի մանրամասները հիշելու ունակությունն ընկալվում է որպես մեծ առավելություն, նշում է հոգեթերապևտ Անդրեա Վախտերը։ Այս հատկանիշով օժտված տղամարդն ավելի ուշադիր է զուգընկերուհու զգացմունքների հանդեպ, ինչն, անշուշտ, շատ է դուր գալիս կանանց։

Անճարակություն

Այն, ինչ տղամարդիկ հաճախ փորձում են թաքցնել, կանայք երբեմն ընկալում են որպես հմայիչ առանձնահատկություն։ «Անկեղծ ու հաճելի մի բան կա այն տղամարդու մեջ, ով չի ամաչում իր անճարակությունից ու հաշտվել է դրա հետ»,— գրում է հանդեսը։

Ինտրովերտություն

Տղամարդիկ, ովքեր չեն ձգտում մշտապես լինել ուշադրության կենտրոնում և իրենց հարմարավետ են զգում միայնության մեջ, չափազանց գրավիչ են։ Հոգեկան առողջության փորձագետ Ին (Լենա) Վանը կարծում է, որ ինտրովերտ տղամարդիկ, որպես կանոն, ի բնե ավելի դիտունակ են, և դա հատկապես գնահատվում է կանանց կողմից։

Հոբբիով տարված լինելը

Տղամարդիկ երբեմն շատ են ամաչում իրենց նախասիրություններից, հատկապես, եթե դրանք հասարակության կողմից չեն ընկալվում որպես «զիլ» զբաղմունք։ Սակայն կանանց համար հոբբիով տարված լինելը տղամարդու ամենագրավիչ ու գեղեցիկ գծերից մեկն է։

Ինքնահեգնանք

Փորձագետների կարծիքով՝ սեփական անձի վրա ծիծաղելու կարողությունը խոսում է ներքին մեծ վստահության մասին։ Կանայք սա ընկալում են ոչ թե որպես թուլություն, այլ որպես հոգեպես առողջ անհատականության վկայություն։

Կարդացեք նաև՝ Կանանց 3 տեսակ, որոնք միշտ գրավում են տղամարդկանց․ նրանք հաջող ամուսնության ամենամեծ հնարավորություններն ունեն

Ինքնազարգացման ձգտում

Այն տղամարդիկ, ովքեր մշտապես աշխատում են իրենց վրա ու չեն վախենում ընդունել սեփական սխալները, շատ ավելի հասուն են թվում։ Իրենց թերությունների հարցում նրանց անկեղծությունը կանանց մոտ մեծ հարգանք և վստահություն է արթնացնում։

Շփման հանգիստ ոճ

Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանայք նախապատվությունը տալիս են այն տղամարդկանց, ովքեր խոսում են հանգիստ և չեն փորձում ամեն գնով գերիշխել զրույցում։ Նման մոտեցումը հարմարավետության և փոխադարձ հարգանքի մթնոլորտ է ստեղծում։

Անկեղծ հետաքրքրություն մարդկանց հանդեպ

Դիմացինի հանդեպ ցուցաբերած խորը, ոչ մակերեսային հետաքրքրությունը վկայում է մարդու հարուստ ներաշխարհի մասին։ Պարբերականն ընդգծում է՝ այսպիսի վարքագիծը ցույց է տալիս, որ տղամարդը ցանկանում է ստեղծել իրական, ամուր կապեր, այլ ոչ թե բավարարվել զուտ ձևական շփմամբ։


Վերլուծական եզրահանգում MediaMag-ի կողմից

(Հեղինակ՝ Աննա Հովհաննիսյան, հոգեբանության և միջանձնային հարաբերությունների վերլուծաբան)

Ժամանակակից հասարակության մեջ մենք ականատես ենք լինում տղամարդկության ընկալման լուրջ էվոլյուցիայի: Տասնամյակներ շարունակ հասարակությունը տղամարդկանց պարտադրել է անխոցելիության, կոպտության և գերակայության արհեստական կերպար, ինչը հաճախ հանգեցրել է էմոցիոնալ մեկուսացման: Սակայն թվարկված գծերը՝ անճարակությունը, ինքնահեգնանքը կամ էմպաթիան, կանանց ենթագիտակցության մեջ իրականում աշխատում են որպես հոգեբանական անվտանգության երաշխիքներ: Երբ տղամարդը բացահայտ ցույց է տալիս իր խոցելի կողմերը, դա խոսում է ոչ թե նրա թուլության, այլ կայուն և ինքնաբավ էգոյի մասին. միայն հոգեպես ամուր մարդը կարող է իրեն թույլ տալ լինել ոչ իդեալական՝ չվախենալով կորցնել սեփական հեղինակությունը: Ի վերջո, կանայք սիրահարվում են ոչ թե անթերի արձանների, այլ կենդանի, զգացմունքային ու հասանելի անհատների:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Avatar photo
Աննա Հովհաննիսյան

Հոգեբանական բաժնի գլխավոր վերլուծաբան

Աննան մասնագիտացած է մարդկային վարքագծի, զգացմունքային ինտելեկտի և միջանձնային հարաբերությունների ուսումնասիրության մեջ։ Նրա հոդվածների գլխավոր նպատակն է բարդ հոգեբանական երևույթները ներկայացնել պարզ, կիրառելի և հասկանալի լեզվով։ Հավատացած է, որ ճիշտ ինքնաճանաչողությունը ներդաշնակ կյանքի միակ բանալին է:

MediaMag
Կանանց դուր են գալիս բնավորության այս գծերը, որոնցից տղամարդիկ ամաչում են
Մարդկանց միայն 1%-ն է կարողանում այս նկարում գտնել փոքրիկ վարունգը
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց