fbpx

Հետաքրքիր նախագիծ Դուբայից կամ ինչպես լոնդոնցիները անակնկալ կերպով հայտնվեցին Դուբայում…

Atlantis The Palm-ը նման չէ աշխարհի որևէ հանգստավայրի: Այն գտնվում է Դուբայի նշանավոր Պալմայի վրա, որտեղ ամեն ինչ անսովոր է: Այս նախագծի հերոսներն են Մեծ Բրիտանիայի քաղաքացիները, որոնք պոտենցիալ շուկա են Ատլանտիսի համար:

Այսպիսով, ցուրտ ու թաց գարուն էր, երբ նախագծի հեղինակները ուղևորվեցին Լոնդոն: Վարձեցին լոնդոնյան մի տաքսի, մեքենան պատեցին Ատլանտիսի պաստառներով և սկսեցինք փնտրել նրանց, ովքեր պետք է շատ հեռու գնային իրենց ամենօրյա կյանքից:

Նրանք զրույցի էին բռնվում հաճախորդների հետ, ովքեր օգտվում էին տաքսու ծառայութնուններից: Նրանց նպատակն էր հասկանալ՝ լավ, թե վատ օր են նրանք ունեցել: Այն հաջողակները, որոնց օրն այնքան էլ լավ չէր անցել հնարավորություն ստացան օգտվելու դեպի հեքիաթային Դուբայ ճանապարհորդությունից:

Իհարկե, նրանց համար սա այնքան էլ հավանական չէր: Սկզբում ոչ ոք չէր հավատում, կարծում էին, թե սա կատակ է, բայց հրաշքներ իսկապես լինում են: Նրանք ստացան դեպի Atlantis The Palm անվճար ճանապարհորդության հնարավորություն:

Այս նախագիծը ոչ միայն բարեգործական բնույթ էր կրում, այլ նաև դարձավ կրեատիվ գովազդ Ատլանտիսի համար, քանի որ այս մասին իմացան ոչ միայն նախագծի մասնակիցները, այլ նաև ամբողջ աշխարհը:

Այս ամենը իրականացել է 2017թ.-ի մայիսին…

Հրապարակման ներկայացրեց՝ Անի Կարապետյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հետաքրքիր նախագիծ Դուբայից կամ ինչպես լոնդոնցիները անակնկալ կերպով հայտնվեցին Դուբայում…
5 «շնորհակալություն», որոնք դուք պետք է ասեք