Ջրում խորտակված քաղաքի ավերակներում հայտնաբերվել են տասնյակ խորտակված նավեր, հսկայական արձաններ և հիերոգլիֆներով գրասալիկներ:
Գիտնականները հրապարակել են հին Ատլանտիդա պետությանը վերագրվող գտածոների լուսանկարներ: Հին քաղաքակրթության այս մնացորդները գտնվել են 21-րդ դարի սկզբներին, Եգիպտոսի ափերի մոտ՝ 50 մ խորության վրա, իսկ այժմ ի հայտ են եկել դրանց լուսանկարները:
Կղզին պարուրված է բազմաթիվ լեգենդներով: Ենթադրվում է, որ այն խորտակվել է 12 հազար տարի առաջ: Հույներն այն անվանում էին Հերակլիոն, եգիպտացիները՝ Թոնիս: Հետզհետե գիտնականները նոր բաներ են իմանում այս խորհրդավոր մշակույթի մասին, բայց մինչ այսօր, այդպես էլ հնարավոր չի եղել մինչև վերջ ուսումնասիրել մարդկության պատմության այս խորհրդավոր հատվածը:
Գիտնականները չեն կարողանում պարզել պատճառը, որի հետևանքով Ատլանտիդան խորտակվել է: Գոյություն ունի մի քանի վարկած՝ երկրաշարժ, ջրի մակարդակի բարձրացում և սողանքներ:
Ստորջրյա «քաղաք ուրվականի» ավերակներում հայտնաբերվել են ավելի քան 64 նավերի մնացորդներ, ոսկե դրամներ, հսկայական արձաններ, հիերոգլիֆներով գրասալիկներ, որոնք գիտնականները դեռևս պետք է կարողանան ապակոդավորել:
Հիշեցնենք, որ Ատլանտիդան հին լեգենդներում հիշատակվում է, որպես կղզի-պետություն, որը խորհրդավոր կերպով անհետացել է աշխարհի երեսից: Ատլանտիդայի ավելի մանրակրկիտ նկարագրությունը կարելի է գտնել Պլատոն Աթենացու, նաև Հերոդոտոսի, Դիոդորոս Սիցիլիացու, Պոսիդոնիուսի, Ստրաբոնի և Պրոկլուսի աշխատանքներում: