Ատամի չոփիկները շատ ավելին են, քան միայն ուտելուց հետո ատամները մաքրելու միջոց: Դրանք ակտիվորեն կիրառվում են ձեռագործության մեջ և նեյլ արտում: Բայց չոփիկները հատկապես օգտակար են խոհանոցում: Պարզվում է մի քանի ատամի չոփիկները կարող են նույնիսկ փրկել կերակուրը փչանալուց: Ինչպե՞ս: Հիմա կպատմենք:
1. Պենոպլաստե գնդի և ատամի չոփիկների օգնությամբ դուք կարող եք ստեղծել հրաշալի ելակային փնջեր, բուկետներ: Դրանք կդառնան սեղանի իսկական զարդ:

2. Այնպիսի մթերքները, ինչպիսիք են՝ կիտրոնը կամ վարունգը, որպեսզի կտրելուց հետո չչորանան, պետք է դեն չնետել «գլխիկը», այլ դրանք ֆիքսել չոփիկների օգնությամբ:

3. Եթե ուզում եք միկրոալիքային վառարանում կարտոֆիլը եփվի հավասարաչափ, ապա օգտագործեք չոփիկներից ահա այսպիսի «ոտիկներ»:

4. Իսկ այս լայֆհակը, նույն կերպ, կօգնի փափկեցնել կարագը, ընդորում, որպեսզի այն չհալչի:

5. Չոփիկների օգնությամբ կարելի է կարտոֆիլը հեշտությամբ նախապատրաստել ցանքսին: Անհրաժեշտ կլինի նաև ջրով լի բանկա և մի փոքր ժամանակ: Երբ արմատները կլինեն բավարար երկարության, կարելի է այն տեղավորել հողի մեջ:

6. Եթե դուք միս եք եփում և հարկավոր է իրար միացնել մսի ծայրերը, պարտադիր չէ օգտագործել թել ու ասեղ:

7. Կտրված տորթը որպեսզի չչորանա, կտրված մասերին չոփիկների օգնությամբ հաց ամրացրեք և ձեր տորթը կմնա թարմ:

8. Իսկ այս միտքը տոնական սեղանների համար է: Այսպես էլեգանտ կերպով և ոչ կոպիտ, կարելի է ցույց տալ հյուրերին թե ինչ անեն օգտագործված չոփիկների հետ:

9. Ստուգելու համար, թե արդյո՞ք թխվածքը եփվել է թե ոչ՝ օգտագործեք չոփիկները: Խրեք այն թխվածքի մեջ և եթե չոփիկի վրա խմոր չի մնում՝ կնշանակի թխվածքը պատրաստ է:









