Դժվար է պատկերացնել, որ սիրված և հայտնի դերասանները, նույնպես ունեն ֆիզիկական թերություններ։ Նրանցից շատերը փորձում են դա թաքցնել, բայց հետաքրքրասեր հանրության աչքից ոչինչ չի վրիպում։ Այսպիսով Tert.am Youth-ը ներկայացնում է հայտնի մարդկանց ի ծնե և ձեռք բերովի մի շարք թերությունները։
Էնդի Գարսիա
Քչերը գիտեն, որ այս գեղեցիկ և տաղանդավոր դերասանը ծնվել է որպես սիամական երկվորյակ, ում հետ միացված են եղել ուսերով։ Վիրահատական ճանապարհով բժիշկներին հաջողվել է առանձնացնել նրանց։ Այժմ դերասանին այդ մասին հիշեցնում է միայն սպին, որն առկա է ուսին։
Սիլ
Հայտնի դերասան Սիլը տառապում է գայլախտով։ Դա նկատելի է նաև նրա դեմքին առկա սպիերից։ Այս հիվանդությունը քայքայում է արյունատար անոթները և շարակցական հյուսվածքները։
Թինա Ֆեյ
Պարզվում է, Թինան 5 տարեկան հասակում ենթարկվել է չարագործի հարձակման, ով դանակով վնասել է նրա դեմքը:
Պադմա Լակշի
Ի տարբերություն նախորդ դերասանուհու Պադման չի թաքցնում իր սպին և ընկալում է որպես սեփական կյանքի անբաժանելի մաս: Դերասանուհու սպին սարսափելի ավտովթարի հետևանք է: Պադման վթարի է ենթարկվել դեռահասության տարիներին ծնողների հետ միասին:
Դերիլ Հաննա
Եթե ուշադիր նայեք կտեսնեք, որ դերասանուհի Դերիլ Հաննայի ձախ ձեռքի մատի ֆալանգը բացակայում է: Մանուկ Հասակում դերասանուհու մատը վնասվել է: Ֆիլմերում դերասանուհին քողարկում է այդ թերությունը պրոթեզի և ձեռնոցների օգնությամբ:
Ջոաննա Կրուպա
Ամերիկացի մոդել և դերասանուհին ի ծնե տառապում է հավելյալ կաթնագեղձերի առկայությունից՝ պոլիմաստիայից:
Միլա Կունիս
Հանրահայտ դերասանուհու աչքերի տարբեր գույները ավելի են ընդգծում իր գեղեցկությունը։
Մեգան Ֆոքս
Բնածին արատի հետևանքով դերասանուհու բութ մատը անհամեմատ կարճ է բնական չափից։
Կարոլինա Կուրկովա
Իսկ ահա աշխարհի ամենապահանջված սուպերմոդել՝ Կարոլինան վաղ տարիքում որովայնի վիրահատություն է ունեցել, որից հետո նրա մոտ բացակայում է պորտը։ Գեղեցկուհու լուսանկարներում այն միայն ֆոտոշոփի շնորհիվ է նկատելի։
Պերիս Հիլթոն
Հնարավոր է արդեն վաղուց նկատել եք, որ լուսանկարվելիս Պերիսը կկոցում է ձախ աչքը։ Արդյոք սա ի ծնե թերություն է, թե՞ անհաջող պլաստիկ վիրահատության հետևանք։ Ամեն դեպքում այս թերությունը ուղղել հնարավոր չէ, քանի որ աչքի մկանները խիստ թուլացած են երկնագույն կոնտակտային լինզաների անդադար կրումից։
Աղբյուրը՝ youth.tert.am