fbpx

Աստվածաշնչյան 10 հզոր ԱՂՈԹՔ

Ներկայացնում ենք տասը աղոթք, որոնք վերցված են Աստվածաշնչից։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

1. Տիրոջը հանձնվելու աղոթք

Մեկ անգամ իմ ընկերոջ առողջական վիճակը ծայրագույնս վատ էր, և նա հայտնվել էր հիվանդանոցում: Ես բարդ ընտրության առջև էի կանգնած, չգիտեի՝ աղոթել նրա հրաշքով բժշկության համա՞ր, թե՞ սպասել, որ միանա Իր Տիրոջը՝ գնա Նրա մոտ: Ես պատմեցի Աստծուն իմ զգացմուքների մասին և ցանկություն հայտնեցի, որ իմ ընկերը բժշկվի՝ ավելացնելով Գեթսեմանում Քրիստոսի աղոթքը. «…սակայն ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու» (Մաթևոս 26.39):

2. Զորության, հավատքի և սիրո համար աղոթք

Երբեմն երբ ինձ խնդրում են աղոթել մեկի համար՝ չմանրամասնելով իրավիճակը, ես աղոթում եմ ըստ Եփեսացիս գրքի՝ ավելացնելով խոսքին այդ մարդու անունը. «Սրա համար կրկնում եմ իմ ծունկերը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հոր առաջին, Որից ամեն նահապետություն երկնքումը և երկրումս անուն է առնում, Որ իր փառքի հարստության պես տա ձեզ, որ զորությամբ հաստատվեք իր Հոգու ձեռովը ներսի մարդումը։ Որ Քրիստոսը հավատքով բնակվի ձեր սրտերումը. Եվ դուք սիրով արմատ գցած և հաստատված լինեք։ Որ ամեն սուրբերի հետ իմանաք, թե ի՞նչ է լայնությունը և երկարությունը և բարձրությունը և խորությունը. Որ ճանաչէք Քրիստոսի սէրը, որ ամեն գիտությունից գերազանց է. որ Աստծո ամեն լիությունովը լցվեք» (Եփեսացիս 3.14-19):

3. Լուսավորության համար աղոթք

Նմանապես, ես հաճախ եմ աղոթում Կողոսացիներին գրած Պողոսի աղոթքը. «Նրա համար մենք էլ այն օրից հետո, որ լսեցինք, չենք դադարում ձեզ համար աղոթք անելուց և խնդրվածք մատուցանելուց, որ լցվեք նրա կամքի գիտությունով, ամեն իմաստությունով և հոգևոր հանճարով. Որ դուք գնաք ինչպես արժանի է Տիրոջը, ամեն բանի մեջ հաճո լինելով նրան, ամեն բարի գործով պտղաբեր լինեք և աճեք Աստծո գիտության մեջ. Ամեն զորությունով զորացած՝ իր փառքի զորության համեմատ, ամեն համբերության և երկայնմտության մեջ ուրախությունով. և գոհություն տաք Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սուրբերի վիճակին լույսումը» (Կողոսացիս 1.9-12):

4. Գիտության, ճանաչողության և բարեհաճության համար աղոթք

Մովսեսի աղոթքն առաջնորդության և բարեհաճության համար օգնում է ինձ նույնպես. «Եվ հիմա աղաչում եմ, եթե քո առաջին շնորհք գտա՝ խնդրեմ ինձ իմացրու քո ճանապարհները, որ ճանաչեմ քեզ, որ քո առաջին շնորհք գտնեմ. Եվ տես, որ այս ազգը քո ժողովուրդն է» (Ելից 33.13):

5. Օրհնության համար աղոթք

Ես հաճախ եմ աղոթում Ահարոնի աղոթքը իմ կնոջ, երեխաների և թոռների համար, ինչպես նաև՝ ընտանիքների և ընկերների համար, որովհետև բոլորս մեկս մյուսի մի մասնիկն ենք. «Եհովան օրհնի քեզ և պահի քեզ. Եհովան պայծառացնի իր երեսը քեզ վրա և ողորմի քեզ. Եհովան բարձրացնի իր երեսը քեզ վրա և խաղաղություն տա քեզ» (Թվոց 6.24-26):

6. Ուժի և պաշտպանության համար աղոթք

Գաբեսի աղոթքը ուժի համար դարձել է նույնպես և իմ աղոթքը. «Եվ Գաբեսը կանչեց Իսրայելի Աստծուն ասելով. Ո՛հ, եթե ինձ օրհնեիր և իմ սահմանը մեծացնեիր և ձեռքդ ինձ հետ լիներ, և ինձ չարիցն ազատեիր, որ ինձ տրտմություն չլիներ։ Եվ Աստված բերավ նրա վրա նրա խնդրածը» (Ա Մնացորդաց 4.10):

Տես նաև՝ ԱՂՈԹՔ վախի հաղթահարման և ջերմության բժշկման։ «Նարեկի» բուժիչ աղոթքներից

7. Ապաշխարության աղոթք

Ուրիայի հանդեպ նման ամոթալի վերաբերմունքից հետո Դավթի ապաշխարության աղոթքը ինձ օգնում է Տիրոջ առաջ լիովին բացվելու և խոստովանելու ամեն ինչ. «Սրբիր ինձ զոպայով և ես մաքուր կլինեմ. Լվա ինձ, և ձյունից սպիտակ կլինեմ» (Սաղմ. 51.7):

8. Սերնդի համար աղոթք

«Ով Տեր, լսել եմ քո լուրը և վախեցել, ով Տեր, վերանորոգիր քո գործը տարիների մեջ, տարիների մեջ իմացրու և բարկության մեջ ողորմություն հիշիր» (Ամբակում 3.2):

9. Գթության և ներողամտության համար աղոթք

Հիսուսը պատմում է մի մաքսավորի մասին, ով աղոթում է. «Ով Աստված, ողորմիր ինձ, մեղավորիս» (Ղուկաս 18.13): Սա աղոթք է բոլորիս համար ամեն ժամանակ:

10. Համարձակության և զորության համար աղոթք

Երբ առաջին քրիստոնյաներն աղոթում էին, նրանք չէին խնդրում բարգավաճման կամ հանգստության համար, բայց համարձակության և զորության համար, ինչը լավ օրինակ է այսօր մեզ համար. «Եվ հիմա Տեր, նայիր նրանց սպառնալիքին և տուր քո ծառաներին բոլոր համարձակությունով քո խոսքը խոսել» (Գործք 4.29-30):


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 6 assessment, среднее 4.5 из 5 )
MediaMag