Բուրնյոֆ ծովածոցի հատակով անցնող ճանապարհը կապում է Նուարմուտյե կղզին Ֆրանսիայի մայրցամաքային մասին: Այս ճանապարհի յուրահատկությունը կայանում է նրանում, որ օրվա մեջ 2 անգամ, այս վայրում տեղի է ունենում անհավանական մի բան:
Պասաժ դյու Գուա անվանումով այս ճանապարհը պարբերաբար անցնում է ջրի տակ: Տեղատվության ժամանակ այն բառացիորեն մի քանի ժամով դուրս է գալիս ջրի հաստ շերտի տակից և հասանելի դառնում ավտոմեքենաների համար: Մնացած ամբողջ ժամանակը Պասաժ դյու Գուան թաքնված է ջրի տակ՝ 4 մետր խորության վրա:
Պետք է նշել, որ ճանապարհի երկարությունը 4.5 կմ է: Ոչ այդքան երկար ճանապարհ, սակայն բավական վտանգավոր: Ճանապահի մոտ կան մեծ ճանապարհային նշաններ՝ տեղատվության և մակընթացության ժամանակացույցով: Ճիշտ է, չնայած դրան, շատ մարդիկ, այնուամենայնիվ հայտնվում են թակարդում: Հատուկ այդ «երջանիկների» համար, ում ջուրը անակնկալի է բերել, կառուցված են փրկարարական աշտարակներ, որտեղ մարդիկ կարող են սպասել տեղատվությանը: Բայց այդ դեպքում նրանք մեկընդմիշտ պետք է հրաժեշտ տան իրենց ավտոմեքենային:
Կղզու և մայրցամաքի միջև անցումը հայտնաբերվել է դեռևս 1701թ.:
1840թ. ծովածոցի հատակով կառուցում են սալաքարերից ճանապարհ:
Զարմանալի է, բայց փաստ: Չնայած նրան, որ Պասաժ դյու Գուան գրեթե անընդհատ գտնվում է ջրի տակ, այն, ի տարբերություն մեր ճանապարհների, չի փլուզվում:
Ձեզ անպայման կհետաքրքրի նաև՝
«ԹՈՓ 10 աշխարհի ամենավտանգավոր ճանապարհները (տեսանյութ)»
«Ատլանտյան ճանապարհ՝ աշխարհի ամենաանսովոր ճանապարհը (տեսանյութ)»