Լավ ու վատ օրերի, ոգեշնչման ու հոգնածության միջև միշտ նուրբ հավասարակշռություն կա։ Զուգընկերների միջև հուզական հավասարակշռությունն ամուր և տևական հարաբերությունների գլխավոր գործոններից է։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Երբևէ բռնե՞լ եք որևէ մեկի ձեռքն ու պտտվել միասին։ Նույն ռիթմով շարժվող երկու մարդ ուժեղացնում են միմյանց շարժողական ուժը։ Բայց բավական է, որ մեկը բաց թողնի ձեռքը, և երկուսն էլ կկորցնեն կայունությունը։
Ճիշտ նույն կերպ է գործում նաև զույգի հուզական կապը։
Կանայք, որոնց հաճախ անվանում են «իսկապես արժանավոր կին», շատ նուրբ են զգում այս փոխազդեցությունը։ Նրանք հասկանում են, որ յուրաքանչյուր խոսք, արձագանք կամ լռություն կարող է կա՛մ ամրապնդել միությունը, կա՛մ աստիճանաբար քայքայել այն ներսից։
Ահա երեք սովորություն, որոնք բնորոշ են հուզականապես հասուն և ներդաշնակ հարաբերություններ կառուցող կանանց։
1. Նա իր երջանկության պատասխանատվությունը չի բարդում ամուսնու վրա
Հուզականապես հասուն կինը մնում է այնպիսին, ինչպիսին կա, այլ ոչ թե վերածվում է այն կերպարին, որը, իր կարծիքով, կցանկանար տեսնել զուգընկերը։ Նա ունի իր սեփական հետաքրքրությունները, ընկերներն ու ներաշխարհը։ Ամուսնության մեջ նա կարիք չունի թաքնվելու կամ դերեր խաղալու։
Նա լսել գիտի, անկեղծորեն հետաքրքրվում է ամուսնու գործերով, հոգ է տանում նրա առողջության և բարեկեցության մասին։ Միևնույն ժամանակ, նա չի սևեռվում մանր սխալների վրա, մտերմությունը չի օգտագործում որպես պատիժ և վիրավորանքներ չի կուտակում իր մեջ։
Ամենակարևորը՝ նա իր երջանկության պատասխանատվությունը չի թողնում զուգընկերոջ ուսերին։ Նա սիրո ապացույցներ չի պահանջում թանկարժեք նվերների կամ հատուկ ժեստերի տեսքով։ Նա գնահատում է հենց ամուսնությունը, հարաբերությունների որակը և այն հուզական կապը, որը նրանք ստեղծում են միասին։
Կարդացեք նաև՝ 7 նշան, որ նա լավ կին չի կարող լինել
2. Նա կարողանում է անձնական տարածք տալ
Զուգընկերոջ հանդեպ հոգատարությունը չի չափվում «ինչպե՞ս ես» հարցերի քանակով, այլ նրա անձնական տարածքը հարգելով։ Հուզականապես հասուն կինը հասկանում է, որ երբեմն տղամարդուն ժամանակ է պետք ինքն իր հետ մենակ մնալու համար՝ մտքերը պարզելու, սթրեսը հաղթահարելու կամ որոշում կայացնելու նպատակով։
Ընդ որում՝ նա անկեղծորեն երախտապարտ է լինում։ Ոչ թե ձևականորեն, այլ ի սրտե։ Տղամարդիկ հաճախ շնորհակալությունն ընկալում են որպես իրենց գործադրած ջանքերի կարևորության նշան, ուստի այսպիսի կանայք նկատում են մանրուքներն ու չեն վարանում «շնորհակալություն» ասել։
Սա շահարկում (մանիպուլյացիա) կամ խաղ չէ, այլ հարգանքի և զուգընկերոջ կարիքները խորապես հասկանալու դրսևորում։ Հենց սրանից են հարաբերություններում ծնվում վստահությունը, հանգստությունն ու ջերմ մթնոլորտը։
3. Նա ուրիշների ներկայությամբ վատ չի խոսում ամուսնու մասին
Խելացի կինն աշխատում է ոչ մեկի մոտ չբողոքել ամուսնուց. բացառություն կարող են լինել միայն մեկ-երկու ամենամտերիմ ընկերուհիները։ Խոսքերն ուժ ունեն։ Նույնիսկ եթե զայրույթն անցնում է, ասվածը տպվում է շրջապատի հիշողության մեջ և մնում հարաբերությունների էներգետիկ դաշտում։
Զուգընկերոջ հասցեին հնչող մշտական բացասական արտահայտությունները ոչ միայն արատավորում են նրա կերպարն ուրիշների աչքում, այլև քայքայում են հենց կնոջ ներաշխարհը։ Այն սպառում է զույգի էներգիան՝ հարաբերությունները զրկելով ուրախությունից և վերականգնվելու հնարավորությունից։
Եթե կա խնդիր, որն իսկապես քննարկման կարիք ունի, ավելի լավ է խոսել այդ մասին անմիջապես զուգընկերոջ հետ կամ ապահով, վստահելի միջավայրում։ Ամուսնու հեղինակության և կերպարի հանդեպ հոգատարությունը, ի վերջո, հոգատար վերաբերմունք է սեփական ամուսնության նկատմամբ։








