[infobox title=’Արթուր Շոպենհաուեր’]19-րդ դարի հայտնի գերմանացի փիլիսոփա Արթուր Շոպենհաուերը հայտնի միզանտրոպ էր, արմատական ամուրի և ազատության սիրահար:[/infobox]
Եվ այսպես, Mediamag-ը ներկայացնում է Շոպենհաուերի ցիտատները, որոնք արժե կարդալ, քանի որ դրանց մեջ կա կյանքի մեծ իմաստություն.
Միայնության մեջ, ամեն ոք իրեն տեսնում է այնպիսին, ինչպիսին որ կա իրականում:
Մենք հազվադեպ ենք մտածում այն մասին՝ ինչ ունենք, սակայն միշտ անհանգստանում ենք այն մասին, ինչ չունենք:
Ամեն ոք ուրիշի մեջ նկատում է այն, ինչ կա իր մեջ:
Ինքնուրույն դատողությունը՝ շատ քչերի առավելությունն է: Մնացածին ղեկավարում են հեղինակությունը և օրինակը:
Հանճարի և խելագարի նմանությունը այն է, որ ի տարբերություն մնացած մարդկանց՝ երկուսն էլ ապրում են մեկ այլ աշխարհում:
Մարդու իրական բնավորությունը արտահայտվում է մանրուքներում, երբ նա դադարում է հետևել իրեն:
Առողջությունը այնքան է գերազանցում կյանքի մնացած բարիքներին, որ իրոք՝ առողջ աղքատը երջանիկ է հիվանդ թագավորից:
Երիտասարդության տեսանկյունից՝ կյանքը անվերջ ապագա է, ծերության տեսանկյունից՝ շատ կարճ անցյալ:
Ով դաժան է կենդանիների հանդեպ՝ չի կարող բարի լինել մարդկանց հանդեպ:
Կա ի ծնե միայն մեկ թերություն՝ դա այն համոզմունքն է, որ մենք ծնվել ենք երջանիկ լինելու համար:
Մարդու դեմքը ավելի շատ ու ավելի հետաքրքիր բաներ է պատմում մարդու մասին, քան շուրթերը: Շուրթերը արտահայտում են մարդու միայն մտքերը, իսկ դեմքը՝ նրա բնույթը:
Խելացի կլիներ ավելի հաճախ սա ասեինք ինքներս մեզ. «փոխել ես սա չեմ կարող, մնում է օգուտ քաղել դրանից»:
Դու ոչինչ չես կարող անել քեզ շրջապատող բթության դեմ: Բայց իզուր մի անհանգստացիր՝ չէ՞ որ ճահիճը նետած քարը օղակներ չի առաջացնում:
Միջակությունը մտահոգված է ինչպես սպանել, իսկ տաղանդը՝ ինչպես օգտագործել ժամանակը:
Ով միայնություն չի սիրում՝ նա չի սիրում ազատություն:
Յուրաքանչյուր երեխա ինչ-որ առումներով հանճար է, և յուրաքանչյուր հանճար ինչ-որ առումներով երեխա:
Մի ասա ընկերոջդ այն, ինչ չպետք է իմանա քո թշնամին:
Յուրաքանչյուր մարդու կարելի է լսել, բայց ոչ բոլորի հետ է կարելի զրուցել: