fbpx

Բոլորից խելացի. արտաքինի 9 հատկանիշ, որոնք հանդիպում են միայն հանճարների մոտ

Հանճարը, ինչպես տաղանդը, չի կարելի արհեստականորեն զարգացնել։ Գոյություն ունեն մի շարք գենետիկ համակցություններ, որոնց արդյունքում ծնվում են շնորհալի մարդիկ: Բոլոր հանճարները նման են միմյանց, բայց նրանցից յուրաքանչյուրը ստեղծագործում է յուրովի։ Ուստի և՛ համաշխարհային կոմպոզիտորներին, և՛ գիտնականներին կարելի է ճանաչել վաղ տարիքից իրենց բնավորության և արտաքին գծերով։ Պատմում ենք, թե ինչ տարբերակիչ հատկանիշներ են օգնում բացահայտել հանճարին ամբոխի մեջ:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Գանգի կառուցվածք

Գլխի մեծ չափերը նրա տիրոջ բնածին տաղանդի նշաններից են։ Դա պայմանավորված է նրանով, որ նման գանգի մեջ ուղեղի նեյրոններն ավելի ցածր խտություն ունեն, ինչը թույլ է տալիս նրանց ավելի արդյունավետ կերպով փոխանցել ազդանշանները: Այնուամենայնիվ, ուղեղի մեծ չափն ինքնին չի վկայում մարդու մտավոր ունակությունների մասին, քանի որ դա կախված է միայն նրա կազմվածքից:

Ճակատի չափը

Չինական ֆիզիոգոմիան ասում է, որ ճակատի չափը կապ ունի մարդու ճանաչողական կարողությունների հետ։ Այսպիսով, հինգ մատի չափ ճակատ ունեցողները կարողանում են արագ սովորել և բարդ խնդիրներ լուծել ավելի արագ, քան մյուսները։

Դեմքի ձևը

Օվալաձև և կլոր դեմքի ձևերը մեզ պատմում են զրուցակցի զգայականության և լավատեսության մասին, իսկ ռոմբաձև դեմք ունեցող մարդիկ հաճախ պերֆեկցիոնիստներ են: Սակայն սրտաձև, ինչպես նաև քառակուսի դեմքի ձև ունեցող մարդիկ ունեն հատուկ ինտելեկտուալ ունակություններ: Առաջինները հակված են ստեղծագործելու, երկրորդները՝ տրամաբանական մտածողության և ավելի հաճախ են հաջողության հասնում, քան մյուսները։

Քթի ձևը

Ըստ քթի ձևի և չափի՝ կարող եք նաև որոշել, թե որ ինտելեկտուալ ոլորտի հետ կապ ունի նրա տերը: Օրինակ՝ ուղիղ քթով մարդիկ հակված են դրսևորել իրենց արվեստում, իսկ լայն քթանցքները ցույց են տալիս միջինից բարձր ինտելեկտը:

Ականջի համաչափություն

Հանճարների ականջները նման չեն միմյանց, և ունեն մեկ հատկանիշ՝ տարբեր բլթեր և մեծ չափսեր։ Նաև բլթերի չափերի տարբերությունը վկայում է բնածին առաջնորդական հատկությունների մասին։

Կարդացեք նաև՝ 10 ընդհանուր գծեր, որոնցով օժտված են շատ խելացի մարդիկ

 

Աչքի գույնը

Կապույտ, կանաչ կամ մոխրագույն բաց աչքերը ցույց են տալիս մարդու բարձր ինտելեկտը, մինչդեռ շագանակագույն երանգները տարբերում են հաջողակ մարզիկներին:

Մարֆանի համախտանիշ

Այս տերմինը բնութագրում է բարձր հասակ ունեցողներին, նիհար կազմվածքով և երկար ու բարակ մատներով: Նաև Մարֆանի համախտանիշով մարդկանց բնորոշ է ադրենալինի հաճախակի արտազատումը, որը մտավոր ակտիվության և կենսական էներգիայի խթանիչ է։

Տրամադրության փոփոխություններ

Այս երևույթը կոչվում է ցիկլոթիմիա և բնութագրվում է հիպոթիմիայի և հիպերթիմիայի փուլերով։ Հիպոթիմիայի դեպքում մարդը մոտ է դեպրեսիվ վիճակին, զգում է մելամաղձություն և ապատիա։ Հիպերթիմիայի ժամանակ նա հակառակ էմոցիաներ է ապրում՝ բարելավվում է ընդհանուր տրամադրությունը, առաջանում է ստեղծագործելու ցանկություն։ Ցիկլոթիմիայի և հանճարի միջև կապը բացատրվում է նրանով, որ տրամադրության հաճախակի փոփոխությունները խթանում են ուղեղի գործունեությունը։

Հիպերուրիցեմիա

Մարդու առողջական վիճակը նույնպես կարող է վկայել բարձր ինտելեկտի մասին։ Հիպերուրիցեմիա (արյան մեջ միզաթթվի բարձր մակարդակ) ունեցողները՝ իրավամբ կարող են իրենց հանճարներ անվանել։ Դա պայմանավորված է նրանով, որ միզաթթուն քիմիական կառուցվածքով նման է կոֆեինին և թեոբրոմինին, որոնք առկա են սուրճի և թունդ թեյի մեջ և մտավոր խթանիչներ են: Հետևաբար, հիպերուրիցեմիա ունեցող մարդկանց ուղեղը բնածին տվյալների շնորհիվ մշտապես գտնվում է աշխատանքի ակտիվ փուլում


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Բոլորից խելացի. արտաքինի 9 հատկանիշ, որոնք հանդիպում են միայն հանճարների մոտ
Համո Սահյան – Չհիշեի