fbpx

Նոր իրականություն հայկական ինտերնետում

Մեծ ուրախությամբ ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ հայկական ինտերնետ է մուտք գործել մի նոր, հայալեզու կայք՝ ArmInternet.com-ը: Համոզված եմ, որ այս կայքը իր հետ հայկական ինտերնետ է բերելու մի նոր մշակույթ, նոր խոսք ու նոր մտածելակերպ: Համոզված եմ, որ այն լինելու է նաև անաղարտ հայերենի յուրատեսակ պրոպագանդման կայք: Համոզված եմ՝ որովհետև նրա ղեկին է կանգնած մի մարդ, որը արդեն բավական ներդրում ունի հայկական ինտերնետի և բլոգոսֆերայի զարգացման և կատարելագործման գործում, մի մարդ, որը  օժտված է մեծ պատասխանատվության զգացումով: Դա շատերի կողմից արդեն սիրված և չափազանց օգտակար e-armenians.com բլոգի հեղինակ և վարող Արթուր Պոտոսյանն է:

Այս կայքը նաև յուրատեսակ սոցիալական կայք է, վիրտուալ շփումների, քննարկումների համար:

Թե ինչ նպատակներ ունի և ինչի համար է կայքը ավելի մանրամասն պատմում է հենց հեղինակը իր գրառման մեջ:

Իսկ ես իմ կողմից կարող եմ վստահեցնել, որ այս կայքը մեծ ապագա ունի: Այնպես որ մտեք, գրանցվեք, մասնակցեք կայքի քննարկումներին, գործունեությանը և ինչու ոչ կատարելագործմանը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Նոր իրականություն հայկական ինտերնետում
90-ականների սուպերմոդելներն ընդդեմ 2017-ի Թոփ-մոդելների