fbpx

Շնորհավոր ARMENIX

Այսօր՝ ապրիլի 16-ին առաջին հայկական միկրոբլոգային համակարգ Արմենիքսը (armenix.com) դարձավ 1 տարեկան: Ուղիղ 1 տարի առաջ՝ 2010թ. ապրիլի 16-ին երկու հրաշալի և բանիմաց մարդկանց՝ Վարդան Պապիկյանի և Վարդան Գրիգորյանի կողմից ստեղծվեց մի հրաշալի համակարգ, որը պետք է լինել twitter-ի հայկական տարբերակը: Բայց արմենիքսը չնմանվեց հանրահայտ twitter-ին: Նա դարձավ twitteri և facebook-ի մի յուրօրինակ խառնուրդ:
Արմենիքսի ամենագլխավոր առավելությունը ըստ իս այն է, որ այստեղ մի յուրատեսակ համերաշխ ընտանիք է ձևավորվել: Այս ընտանիքի անդամներ են հայկական բլոգոսֆերայի ամենավառ ներկայացուցիչների մեծ մասը, այստեղ են հայտնի և բանիմաց ՏՏ մասնագետներ և ամենակարևորը այստեղ են հավաքվել հայկական երիտասարդության մի զանգված, որոնց մեր ապագան վստահել հաստատ կարելի է:
Եվ վերջապես հենց այս միկրոբլոգային համակարգ Արմենիքսի շնորհիվ ես ծանոթացա հրաշալի մարդկանց հետ և հենց այդ մարդկանց շնորհիվ գոյություն ունի սույն բլոգը, որը հիմա կարդում ես:
Եվս մեկ անգամ ՇՆՈՐՀԱՎՈՐ ARMENIX: I :heart: ARMENIX


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Շնորհավոր ARMENIX
ԹՈՓ 10 աշխարհի ամենասեքսուալ կանայք