fbpx

Ի՞նչ տվեց մեզ այս 20 տարվա անկախությունը

Երկու օրից Հայաստան աշխարհս նշելու է իր անկախության 20 ամյակը: Ու հիմա նստած խորհում եմ ու ուզում եմ հասկանալ. ի՞նչ տվեց մեզ այս 20 տարվա անկախությունը: Կարծում եմ ամենադրական և ամենամեծ հաղթանակներից մեկը դա Արցախյան պատերազմում հաղթանակն էր: Իսկ մնացած առումներով դրական ոչինչ չեմ տեսնում:

Ես ծնվել և մանկությանս մեծ մասը անց եմ կացրել խորհրդային միության ժամանակները: Ժամանակաշրջան որը իր բոլոր բացսական երևույթներով հանդերձ ինձ մոտ տպավորվել է վառ գույներով: Այդ գույները սկսեցին խամրել սկսած 1988-ից, երբ հայրս օրերով Ազատության հրապարակից տուն չէր գալիս, երբ տեղի ունեցավ այդ սարսափելի երկրաշարժը: Հետո էլի միտինգներ: Օր-օրի զգում էի ինչպես էր հորս դեմքին թախիծն ու մտահոգությունը դրոշմվում: Հետո պատերազմ, այս անգամ հայրս տուն չէր գալիս համալսարանից: Օր ու գիշեր ընկերների հետ զենք էին պատրաստում, որ կռվող տղեքը առանց զենք չկռվեին:

Հետո եկան մութ ու ցուրտ տարիները: Հայրս արդեն չկար՝ նա մահացավ 1992-ին: Մայրս ստիպված էր օրնիբուն աշխատել, որպեսզի իր երեք անչափահաս երեխաներին կարողանար պահել: Ես այդ ժամանակ ընդամենը 13-14 տարեկան էի: Ու ստիպված էի առավոտից երեկո վառելիք հայթայթել:

Մի խոսքով, չեմ երկարացնում, սա անկախության պտուղներն էին:

Անցան տարիներ, շատ բաներ կարգավորվեցին, շատ բաներ՝ ոչ: Հայերս պառակտվեցինք մեծահարուստների և աղքատների՝ այդպես էլ միջին խավ չձևավորվելով: Իշխանության և փողի համար հայը սկսեց  սպանել, մորթել, բռնաբարել հային: Մարդկանց դեմքից վերացավ ժպիտը…

Այս սա է անկախության պտուղները:

Բայց չնայած այս ամենին ես դեռ շարունակում եմ սիրել իմ երկիրը և ուրախանալ նրա անկախության տարելիցներով:

Հ.Գ. Երկար փնտրում էի ու ուզում էի մի դրական բան հիշել, որպեսզի մենակ բասցականները չնշեմ, բայց ցավոք այդպես էլ չգտա: Եթե դուք գտնում եք, որ կարող եք նշել անկախության դրական պտուղներից ինչ որ մի բան, խնդրում եմ, մի զլացեք և մեկնաբանություններում նշեք դրանք:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ի՞նչ տվեց մեզ այս 20 տարվա անկախությունը
Շաբաթվա հորոսկոպ. Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին մարտի 14-ից 20-ը