Քաղցր և էկզոտիկ արմավները հայտնի են արևելյան հեքիաթներից, իսկ արաբական երկրներում ընդունված է օրը սկսել հենց այս մրգերով. դա օրգանիզմը մաքրում է մակաբույծներից։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Առավոտյան քաղցած ժամանակ 7 արմավ ուտելու ավանդույթը արաբների մոտ առաջացել է դեռևս հնագույն ժամանակներում, և մինչ օրս շատերն են հետևում դրան։
«Նա, ով օրը սկսում է յոթ սեղմված արմավով, այդ օրը չի բախվի կախարդանքի և թունավորման», — ասվում է սուննիական «Սահիհ ալ-Բուխարի» ժողովածուներից մեկում։
Արմավի օգտակարության գիտական հիմնավորումը
Մեր օրերում հնագույն այս բացահայտումը հաստատվում է գիտնականների կողմից։ Իհարկե, ոչ կախարդանքի մասով, բայց ստամոքս-աղիքային տրակտի լավ աշխատանքի հարցում։
Ապացուցված է, որ քաղցած ժամանակ կերած արմավները կարող են ոչնչացնել աղիքներում առկա մակաբույծներին, մասնավորապես, դրանք օգնում են լյամբլիոզի և ամեոբիազի դեպքում։ Դրանք արդյունավետ են աղիքային ամեոբայի և այլ ախտածին բակտերիաների դեմ պայքարում։ Արմավները պարունակում են շատ բջջանյութ, այդ իսկ պատճառով օգտակար են մարսողության և աղիների մաքրման համար։
Կարդացեք նաև՝ Ինչո՞վ է օգտակար ՉԱՄԻՉԸ. սննդաբանը նշել է այս մթերքն ուտելու 9 պատճառ
Բացի այդ, արմավները հարուստ են վիտամիններով, հանքանյութերով, ինչը բարերար ազդեցություն է ունենում սրտի և իմունային համակարգի աշխատանքի վրա, ասվում է National Library of Medicine կայքի հոդվածում։ Դրանք ամրացնում են ոսկորները, բարելավում են ուղեղի աշխատանքը և նվազեցնում անեմիայի ռիսկը՝ շնորհիվ երկաթի բարձր պարունակության։
Զգուշացում․ Չափավոր օգտագործում
Սակայն արմավները պետք է օգտագործել չափավոր՝ շաքարի բարձր մակարդակի պատճառով։ 100 գրամ արմավը պարունակում է մոտ 14 թեյի գդալ շաքար, ինչն ավելին է, քան չամիչի, սև սալորաչրի, ծիրանաչրի և այլ չրերի մեջ։








