fbpx

ARLOOPA բջջային հավելվածը կտեղափոխի Ձեզ Յուրյան դարաշրջան

Հայկական ARLOOPA բջջային հավելվածի շնորհիվ այժմ հնարավոր է հայտնվել Յուրյան դարաշրջանում և տեսնել կենդանի դինոզավրերի:

Իհարկե հասկանալի է, որ այս ամենը պատկերավոր է ասված: Իրականում այս հավելվածը թույլ է տալիս վիրտուալ տարածքում, իսկ ավելի կոնկրետ հեռախոսի կամ պլանշետի օգնությամբ լրացված իրականության տեխնոլոգիայով հայկական թղթադրամները, այցեքարտերը և նույնիսկ անձնագրերը դարձնել ինտերակտիվ:

Իսկ այժմ այս հավելվածի շնորհիվ ինտերակտիվ է նաև մանուկների համար նախատեսված «Դինոզավրեր» պատկերավոր գիրքը: Հավելվածը գիրքը դարձնում է ավելի հետաքրքիր, ավելի պատկերավոր, ավելի ճանաչողական և ինչու ոչ՝ հեքիաթային:

Գիրքը կարող եք գտնել գրախանութներում, դե իսկ ծրագիրը կարող եք բեռնել ԱՅՍՏԵՂԻՑ:

Թե ինչպես է այդ ամենը աշխատում, կարող եք տեսնել տեսանյութում.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
ARLOOPA բջջային հավելվածը կտեղափոխի Ձեզ Յուրյան դարաշրջան
Թեստ. Ստուգեք Ձեր սպորտային գիտելիքները