fbpx

Արիստոտելի իմաստուն մտքերը

Ձեզ ենք ներկայացնում Արիստոտելի իմաստուն մտքերից ևս մի քանիսը.

Ավելի լավ է կատարելությամբ անել գործի մի փոքր մասը, քան անել տասն անգամ շատ, բայց վատ։

Ոչ մի բան այնպես չի մաշում ու չի քայքայում, ինչպես երկարատև ֆիզիկական անգործությունը։

Սխալվել կարելի է տարբեր կերպ, ճիշտ վարվել կարելի է միայն մեկ ուղիով, այդ պատճառով էլ առաջինը հեշտ է, իսկ երկրորդը՝ դժվար, վրիպելը հեշտ է, նշանակետին խփելը՝ դժվար։

Երաժշտությունը ընդունակ է որոշակի ազդեցություն գործել հոգու բարոյական կողմի վրա։

Տգետը զարմանում է, որ իրերն այնպիսին են, ինչպիսին որ կան, և այդպիսի զարմանքը գիտելիքների սկիզբն է. իմաստունը, ընհակառակը, կզարմանար, թե իրերը լինեին այլ կերպ, այլ ոչ թե այնպիսին, ինչպիսին նա գիտի դրանց։

Խելացին վազում է ոչ թե այն բանի հետևից, ինչը հաճելի է, այլ նրա հետևից, ինչն ազատում է տհաճություններից։

Կատակը լարվածության թուլացում է, քանի որ այն հանգստություն է ։

Ամեն ինչի մեջ միայն ծիծաղելի կողմը տեսնելու սովորությունը մանր հոգու ամենաստույգ նշանն է, քանի որ ծիծաղելին մակերեսի վրա է գտնվում։

Չափազանց փայլուն խոսելակերպը աննկատելի է դարձնում ինչպես բնավորությունները, այնպես էլ մտքերը։

Ով առաջ է շարժվում գիտությունների գծով, բայց ետ է  մնում բարոյականության մեջ, նա ավելի շատ ետ է գնում, քան առաջ։

Հանցագործությունը կարիք ունի միայն պատրվակի։

Բարոյապես լավ մարդուն է ավելի սազական դրսևորել իր ազնվությունը։

Բոլորի ընկերը ոչ մեկին ընկեր չէ։

Սիրել՝ նշանակում է մեկ ուրիշին ցանկանալ այն, ինչը բարիք ես համարում և ընդ որում ցանկանալ ոչ թե ի սեր քեզ, այլ ի սեր նրա, ում սիրում ես, և ձգտել հնարավորության սահմաններում նրան տալ այդ բարիքը։

Այս կամ այն կերպ զազրախոսելու սովորությունից զարգանում է նաև վատ արարքներ կատարելու հակումը։

Բոլոր շողոքորթները ստորաքարշներ են։

Մարդկանց երեսին գովաբանելը շողոքորթության նշան է։

Զայրույթը հոգեվիճակի գազանակերպ կիրք է, որն ընդունակ է հաճախակի կրկնվելու, դաժան է և ուժով անկոտրում, որը և պատճառ է դառնում  սպանությունների, դաշնակիցն է դժբախտության, հանցակիցն է վնասակարության ու անազնվության։

Կյանքը պահանջում է շարժում։

Ամեն ոք գիտի, որ մահն անխուսափելի է, բայց քանի որ այն մոտ չէ, ապա ոչ ոք նրա մասին չի մտածում։

Թեև մենք մահկանացու ենք, չպետք է ենթարկվենք ունայն բաների, բայց, որքան հնարավոր է բարձրանանք մինչև անմահություն և  ապրենք այն լավագույնի համեմատ, որ կա մեր մեջ ։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Արիստոտելի իմաստուն մտքերը
10 տարօրինակ փաստ երազների մասին