fbpx

Արի զրուցենք: Մտորումներ և խորհուրդներ կյանքի և ճիշտ ապրելու մասին

Մտորումներ և խորհուրդներ կյանքը ճիշտ ապրելու, կյանքին ճիշտ վերբերվելու մասին։

Դու երբեք չես կարողանա լինել լավը բոլորի համար։ Եթե դու անեիր այն ամենն ինչ մարդիկ քեզանից ուզեին, դու կդառնաիր անհետաքրքիր ու անզգա մեկը։ Իսկ հետո՞… Դե, իսկ հետո կհայտնվեր մեկն ու քեզ խորհուրդ կտար լինել հետաքրքիր։

Իսկապես անհնար է բոլորի համար լավը լինել։ Միշտ կգտնվի մեկը, ով կասի, որ դու սխալ ճանապարհի վրա ես, որ սխալ ես ապրում ու միշտ, երես առած քամու նման, կհանգցնի աչքերիդ կրակը… (Մեջքով կանգնիր քամուն):

Քեզ կքննադատեն ինչով էլ որ զբաղվես։ Ինչու՞ չանել այն, ինչ դու սիրում ես։ Քննադատողը թև կտրող գործիք է, բայց, երբ սովորես կտրված թևերովդ աստիճան սարքել, դու կբարձրանաս։

Ու միշտ հիշիր, որ քո միակ դատավորը դա ԴՈւ ես։

Ոչ ոք այնքան զբաղված չէ, որ չպատասխանի քեզ։ Տղան կամ աղջիկը շատ հավանական է, որ չեն պատասխանում ոչ այն պատճառով, որ շատ զբաղված են։
Իսկ «շեֆը» արդեն քանի օր է չի զանգում քեզ, ոչ այն պատճառով, որ չի կարողանում գտնել ազատ ժամանակ։ Եթե դու չես կարողանում ստանալ պատասխան որևէ մեկից, ապա դա նրանից է, որ նա «հասկանալով» չի ուզում պատասխանել քեզ։ Ինչքան շուտ դադարես գտնել արդարացումներ մարդկանց համար, ովքեր չեն հատկացնում քեզ անհրաժեշտ ժամանակը, այնքան ավելի շուտ կկարողանաս մոտենալ այն մարդկանց, ովքեր կգտնեն այն քեզ համար։

Ամեն մարդ իր սեփական շահը վեր է դասում մնացած ամեն ինչից։ Կարևոր չէ թե ինչքան անկեղծ, բարի ու հոգատար է մարդը։ Նա միշտ ավելի հետաքրքրված է իր խնդիրներով, քան քո։ Անգամ ամենահոգատար սիրեկանը չի կարող հասկանալ, թե որ «կոճակը» պետք է սեղմել, առանց քո օգնության։ Աշխարհի ամենաարդար գործատուն չի կարող պատկերացնել, որ քեզ կարող է հասցնել մահվան, երբ դու համաձայնվում ես նրա առաջարկած վտանգավոր աշխատանքին։

Մարդիկ քեզանից վերցնում են այնքան, ինչքան դու թույլ ես տալիս նրանց։

Փորձիր սահմաններ գծել, որպեսզի ինչ որ մեկը չկարողանա իշխել քեզ վրա։

Ուժեղ մարդիկ չեն վախենում «ոչ» ասել այն ամենին, ինչ չեն ուզում անել, որովհետև նրանք գիտեն, որ ոչ ոք չի մտածի իրենց մասին, եթե իրենք չմտածեն։

Եթե դու կյանքում նայես հեռացողի (հեռացածի) հետևից, դու չես տեսնի եկողին (եկածին):

Աշխարհը ոչնչով պարտավոր չէ քեզ։ Դու կարող ես լինել աշխարհի ամենախելացի, ամենաբարի, ամենահետաքրքիր մարդը, բայց, եթե քեզ չկատարելագործես, այդ հիասքանչ հատկությունները կմնան միայն քո մտքերում։

Կա երկու տարբերակ`
1) Ծախսել ամբողջ կյանքդ, մտածելով, որ դու ավելիին ես արժանի, խնայել քեզ։
2) Սկսել գործել, վերցնել կյանքից ամեն ինչ հենց հիմա։

Ի՞նչ ես կարծում, ի՞նչ ընտրություն կկատարի ինքնահաստատված մարդը։

Դու ծախսում ես կյանքդ, արդարացումներ գտնելու համար։ Չունես փող, ժամանակ կամ անհրաժեշտ ռեսուրսներ։ Այս ամենի համար դու ունես արդարացում ու միգուցե ասածդ տեղին լինի, բայց խոստովանիր, որ արդարացումները խանգարում են քեզ հասնել այն կյանքին, որով ուզում ես ապրել։ Քո շրջապատում կան մարդիկ, ովքեր ստանում են կյանքից այն ամենը, ինչ ուզում են, ովքեր տխրության մեջ էլ ժպիտներ են ստեղծում։ Նրանք անտեսել են արդարացումները՝ «Բա որ», «որովհետև», «եթե»:

Ահա այն արհեստական քարերը, որոնք ոտքիդ տակ են ընկնում ամեն անգամ։

Քեզ բնութագրում են քո արարքները, որոնք մտքերի արդյունք են։ Կառավարելով մտքերդ դու կկարողանաս կառավարել արարքներդ ու նույնիսկ մարդկանց կարծիքը քո մասին։ Քեզ համար ստեղծել ես ամենամեծ արդարացումը «մարդիկ ինձ չեն հասկանում»:

Խորը շունչ քաշիր բարեկամ, մարդիկ պարտավոր չեն քեզ հասկանալ այնպես, ինչպես դու պարտավոր չես հասկանալ նրանց։

Ցանկացած մարդ, ինչպես և դու, երբ հայտնվում է մի խնդրի առաջ, միշտ, հոգու խորքում, փնտրում է մեկին դա լուծելու համար։

Երազանքների բարի քեռիներ գոյություն չունեն։ Ամեն մարդ ապրում է իր աշխարհում ու իր աշխարհով։ Մարդիկ իրենց աշխարհում «թքած ունեն» քո աշխարհի խնդիրների վրա, թեկուզև ընդհանուր տիրույթում (կյանքում) երևույթներին ու գործողություններին այլ անուն են տալիս։ Իրականություն։

Իրականությունը տարբեր է ու ապրում է անհատի սեփական աշխարհում, որը ներդաշնակ է տվյալ մարդու տեսակի հետ։

Ուժեղ մարդիկ գիտեն, որ իրենց խնդիրները իրենցից լավ ոչ ոք չի կարող լուծել։

Ուղղակի դու վախենում ես քեզ զոհել, երբ հերթը հասնի մեղադրելուն…Այդ ժամանակ արդարացում չես ունենա։

Շատ լավ է, երբ ունես մեծ պլաններ ու ծրագրեր։ Բայց, քանի դեռ դու նստած ես փակ սենյակում ու ապրում ես պատկերացումներով, դու չես ապրում, ուղղակի գոյություն ունի քո պատկերը։ Իսկ կազմածդ պլանները քամիներ են, որոնք ուր ասես լինում են ու անհետանում։

Հիմա ինձ կասես հնարավորություն չկա, չեն թողնում, այստեղ հնարավոր չէ և այլն և այլն…Կասես, չմտածելով, որ կրկին արդարանում ես։

Իսկ դրա մասին վերևում խոսեցի։

Արդարանում են թույլ մարդիկ։

Երջանիկ եղիր:

Հրապարակման ներկայացրեց՝ Բաքս Ավագյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Արի զրուցենք: Մտորումներ և խորհուրդներ կյանքի և ճիշտ ապրելու մասին
Կանացի 11 «թերություններ», որոնք մագնիսի պես ձգում և խելքահան են անում տղամարդկանց