fbpx

Այս արտահայտությունները արգելված է ասել ամուսնուն

Չե՞ք ցանկանում ավելորդ անգամ վիճել ամուսնու հետ: Այդ դեպքում նրան մի ասեք այս 10 արտահայտությունները: Այլապես կփչացնեք և՛ Ձեր, և՛ նրա տրամադրությունը:

1. «Իսկ ինչո՞ւ դու չես շնորհավորել իմ մոր ծննդյան օրը»

Իսկ որտեղի՞ց նա պետք է հիշեր, թե երբ է իր զոքանչի ծննդյան օրը: Այդ թվերը բոլորովին չեն դրոշմվում տղամարդկանց գլխում: Ավելի լավ է ինքներդ հիշեցնեք ամուսնուն, որ վատ չէր լինի շնորհավորել զոքանչին ծննդյան օրվա կապակցությամբ: Կամ էլ նրա հեռախոսում միացրեք այդ մասին հիշեցում:

2. «Դու նույնիսկ չնկատեցիր, որ ես կտրել եմ մազերս»

Իրոք, դուք կարճեցրել եք Ձեր մազերը 2 մմ-ով, իսկ նա պետք է դա նկատեր: Միգուցե Ձեր մազահարդարանքը 0-ի տակ՝ նրան տպավորեր: Բայց այդ բոլոր փոքրիկ փոփոխությունները մազերի հարդարանքում՝ ամուսիններն ուղղակի չեն նկատում:

3. «Օրինակ, Կարինեյի ամուսինն այնքան տնտեսվար տղամարդ է»

Կին, փակիր բերանդ: Այդ արտահայտությունը հակացուցված է նույնիսկ ամենաթեժ վեճերի ժամանակ: Դա իր էությամբ Պանդորայի արկղ է: Անմիջապես, երբ դուք ամուսնուն ասեք այս բառերը, նա ընդհանրապես «մատը մատին չի տա»: Միևնույնն է Կարինեյի ամուսնուն նա չի հասնի, այնպես որ ինքներդ մեխեք մեխը խոհանոցում:

4. «Դու ճարպոտ ես»

Յուրաքանչյուր տղամարդ սրբորեն հավատում է իր անկրկնելիությանը: Նույնիսկ եթե նրա փորը հասել է ծնկներին: Այդ պատճառով նիհարելու մասին ակնարկելուց՝ ճիշտ մոտեցում ցուցաբերեք: Մի փոքր շտկեք ամուսնու կերակրացանկը, հանեք նրան Ձեզ հետ զբոսանքի: Եվ մի քննադատեք: Ի հակառակ Ձեզ, նա կսկսի ավելի շատ ուտել: Այդպիսին է տղամարդու բնույթը՝ ամեն ինչ հակառակն անել:

5. «Դու դուր չես գալիս իմ ընկերուհիներին»

Իսկ ո՞վ է նրանց ընդհանրապես հարցրել: Ո՞վ են նրանք: Բոլոր տղամարդիկ թաքուն ատում են իրենց կանանց ընկերուհիներին: Եթե միայն նրանք ծածուկ չեն քնում նրանց հետ: Մնացած բոլոր դեպքերում՝ ընկերուհիները կախարդներ են, վնասակար և ամեն ինչից դժգոհ կանայք: Նրանց կարծիքը ամուսնու համար նույնքան կարևոր է, որքան թամբը՝ շան համար:

6. «Իմ նախկինը քեզնից լավն էր»

Ինչ-որ մեկը ցանականում է ամուսնալուծվե՞լ:  Եթե դուք պլանավորում եք ապրել ամուսնու հետ երկար և երջանիկ՝ երբեք չհիշատակեք նախկինի անունը: Ոչ մի դեպքում և ոչ մի հանգամանքներում: Տղամարդիկ ընդհանրապես տանել չեն կարողանում, երբ իրենց կինը հիշում է իր նախկին սերերը: Իրենց համար դա նվաստացուցիչ է:

7. «Ես չեմ ցանկանում երեխա ունենալ»

Այդ դեպքում ընդհանրապես Ձեր ինչի՞ն էր պետք ամուսնանալ այդ մարդու հետ: Յուրաքանչյուր տղամարդ, ենթագիտակցական մակարդակում չափազանց շատ է ուզում երեխաներ ունենալ: Եվ նա արդարացիորեն ենթադրում է, որ կինը նույնպես: Այդ պատճառով, երեխա չցանկանալը՝ ծայրահեղ բացասական է ընդունվում ամուսնու կողմից:

8. «Վերջ, ես գնում եմ մայրիկիս տուն»

Դե գնա ուր ուզում ես: Հենց այսպես է մտածում յուրաքանչյուր տղամարդ՝ լսելով այդ արտահայտությունը: Եվ ոչ մեկ չի ցանկանա համոզել և խնդրել կնոջը ետ կանգնել այդ մտքից: Եթե որոշել ես՝ գործիր: Այդ արտահայտությունը խոսում է կնոջ անհասունության մասին: Նա դնում է այդպիսի ուլտիմատում, երբ բոլոր փաստարկները վերջացել են:

9. «Ես քեզ հետ չեմ խոսում»

Այ քեզ երջանկություն: Զվարճալի է, բայց ամուսինները բոլորովին էլ դեմ չեն: Նրանք լռություն են խաղում մինչև վերջ: Իսկ ահա կանայք չեն դիմանում և առաջինն են գնում հաշտության: Ինչո՞ւ ընդհանրապես պատժել տղամարդուն լռությամբ: Դա բոլորովին պատիժ չէ, այլ երեխայություն:

10. «Դու սիրուհի ունե՞ս»

Այդ հարցից հետո անպայման կհայտնվի: Մի գայթակղեք ամուսնուն, թող նրա գլխում այդպիսի մտքեր չծագեն: Ընդհանրապես, այդպիսի արտահայտությունը ուղիղ կերպով խոսում է Ձեր անվստահության մասին: Խանդը շոյում է տղամարդու ինքնասիրությունը, բայց ցածր չափաբաժիններով: Մի վերածվեք քննիչի, ով իր հարցերով հոգնատանջ է անում մարդուն:

Ցանկանո՞ւմ եք ապրել ամուսնու հետ խաղաղ և համերաշխ: Ուրեմն մոռացեք այս արտահայտությունների մասին: Դրանք քայքայում են ընտանեկան հարաբերությունները և թուլացնում վստահությունը միմյանց հանդեպ: Եղեք խելացի կին, ով գիտի թե երբ է պետք փակել բերանը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Այս արտահայտությունները արգելված է ասել ամուսնուն
Նամակ է ուղարկվելու ՌԴ և Իսրայելի իշխանություններին