Մի անգամ մի աղքատ մարդ հարցրեց Աստծուն.
-Ինչո՞ւ եմ ես այդքան աղքատ:
ԱՍՏՎԱԾ պատասխանեց.
-Դու չես սովորել տալ։
-Բայց ես ոչինչ չունե՞մ։
Աստված տխրությամբ ու կարեկցանքով նայեց մարդուն և ասաց.
– Դու ունես մի քանի բան. – դեմք, որը կարող է ժպտալ, բերան, որ կարող է գովել կամ հանգստացնել, սիրտ, որ կարող է բաց լինել ուրիշների համար, աչքեր, որոնք կարող են բարությամբ նայել ուրիշներին, մարմին, որը կարող է օգուտ բերել ուրիշներին, բարի խոսք և շատ ավելին …
Եվ այդպես, իրականում մենք աղքատ չենք։
Հոգու աղքատություն՝ ահա իսկական աղքատությունը։