fbpx

Հաճախ լացեք և կլինեք առողջ։ Զարմանալի փաստեր արցունքների մասին

Արցունքները մեզ համար դարձել են անհամատեղելի և ամոթալի ինչ-որ բան։ Տղամարդուն չի կարելի լացել, որովհետև նա ուժեղ է։ Կանայք կարող են, բայց պետք չէ լացել, քանի որ տղամարդիկ տանել չեն կարողանում կանացի արցունքները և դրանցից ուռած դեմքը։ Երեխաները նույնպես ավելի լավ է չլացեն, որպեսզի ոչ մեկ դա որպես կապրիզ չընդունի։

Իսկ բժիշկները խորհուրդ են տալիս, նույնիսկ պնդում են, որ արցունքները անհրաժեշտ են։ Ինչո՞ւ։ Պատասխանենք այդ հարցին գիտականորեն…

1. Բնական խոնավեցուցիչ

arc

Իզուր չէ, որ դեղատներում գոյություն ունի «արհեստական արցունք» դեղամիջոց։ Հենց արցունքներն են պատասխանատու այն բանի համար, որպեսզի մեր աչքերի միջավայրը մնա առողջ և խոնավ։ Դա հատկապես ակտուալ է այսօր, երբ մարդիկ աշխատում են համակարգչով, հաճախակի նայում են սմարթֆոնների և պլանշետների էկրաններին։ Երբ մենք երկար նայում ենք էկրանին, մեր աչքերը երկար ժամանակ չենք թարթում։ Այդպես սկսում է չոր աչքի համախտանիշը։ Այդ պատճառով կամ լաց եղեք, կամ էլ գնեք աչքի կաթիլներ։

2. Բնական ցավազրկող

Երբ մենք լաց ենք լինում, թեթևանում ենք էմոցիաների հորձանուտից։ «Խեղդվելով» արցունքների մեջ, մենք դուրս ենք ժայթքում սեփական ցավը և հոգում սկսում է տիրել երկար սպասված հանդարտությունը։ Եվ դա մելոդրամա չէ։ Բանը նրանում է, որ արցունքները նպաստում են էնկեֆալինի արտադրմանը՝ նյութ, որն իր ազդեցությամբ հիշեցնում է մորֆինը։ Այդ պատճառով, արցունքներից հանգստանում է ոչ միայն հոգեկան ցավը, այլ նաև ֆիզիկական։

3. Մաքրում

Արցունքների հետ, օրգանիզմից դուրս են գալիս նյութերը, որոնք կապված են սթրեսի հետ՝ տոկսինները։ Այդ պատճառով ոչ միայն Ձեր աչքերը, այլ ամբողջ օրգանիզմը մաքրվում է։

arcunq_converted

4. Օգնականներ

Արցունքները պաշտպանիչ պատնեշ են ստեղծում սթրեսերի և նյարդային գրգռումների դեմ։ Դրանց հետ հեշտ է տանել կյանքի դժվար իրավիճակները։ Ներքին ապրումները շատ ավելի վնասակար են օրգանիզմի համար, քան նստել սեղանի առաջ և լաց լինել։ Լացից հետո, զարկերակը և սրտի զարկերը դանդաղում են, մարմնի մկանները թուլանում են, կարգավորվում է զարկերակային ճնշումը։

5. Հակավիրուսային ազդեցություն

Արցունքի բաղադրիչներից մեկը՝ լիզոցիմը ունի ուժեղ հակաբակտերիալ և հակավիրուսային ազդեցություն։ Երբ արցունքը հայտնվում է քթում, այդ պաշտպանությունը ավելի է ուժեղանում։

Առողջ լինելու համար արժե լացել, սակայն խելամիտ սահմաններում…

Աղբյուրը՝ marketium.ru


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հաճախ լացեք և կլինեք առողջ։ Զարմանալի փաստեր արցունքների մասին
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշաններից որո՞նք են համարվում զգայուն և հասկացող