fbpx

Առավոտյան նախաճաշելը նվազեցնում է ինֆարկտի հավանականությունը

Առավոտյան չնախաճաշելը, ինչպես նաև երեկոյան ուշ ժամի ընթրիք անելը 5 անգամ ավելացնում է մարդու մոտ ինֆարկտ ստանալու հավանականությունը։ Նման եզահանգման են եկել բրազիլական Սան Պաուլոի համալսարանի մասնագետները։

Նրանք պարզել են, որ այն մարդիկ, ովքեր սիստեմատիկ կերպով առավոտյան չեն սնվում իսկ երեկոյան էլ սնվում են ուշ ժամի՝ 5 անգամ ավելի են ենթակա ինֆարկտ ստանալու կամ վաղաժամ մահանալու վտանգին։

Բանն այն է, որ առավոտյան չնախաճաշելը օրգանիզմում ամենևին էլ դրականորեն չի ազդում կալորիաների այրման կամ դրական հորմոնալ բալանսի ապահովման վրա։

Ժողովրդկան այն խոսքը, թե նախաճաշը պետք է ուտել միայնակ, ճաշն ընկերոջ հետ, իսկ ընթրիքը տալ թշնամուն, այս դեպքում լիովին հիմնավորված է հնչում։

Բրազիլացի մասնագետները ուսումնասիրել են ինֆարկտ տարած 113 պացիենտի և պարզել, որ նրանց 57 տոկոսը շաբաթական գոնե երեք անգամ առավոտյան չեն նախաճաշում, 51 տոկոսն էլ նախընտրում է ընթրել ուշ ժամի, իսկ 41 տոկոսը և չի նախաճաշել և ուշ է ընթրել։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիսվան Տիգրիսը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Առավոտյան նախաճաշելը նվազեցնում է ինֆարկտի հավանականությունը
10 լավագույն խորհուրդ Օշոյից