Մի մարդ ժամերով աղեղը տանում-բերում էր մեկ լարանի թավջութակին՝ մատը միշտ միևնույն տեղում պահելով։ Սրա կինն էլ մոտ յոթ ամիս համբերելով այս միալար նվվոցին, սպասում էր կամ՝ ամուսինը մեռնի, կամ էլ թավջութակը փչանա, և իր հոգին ազատվի, պրծնի նրանից։ Եվ քանի որ այս բաղձալի բաներից ոչ մեկը չէր կատարվում, կինը մի երեկո ասաց շատ խոնարհաբար:
Մի բան, որ շատ անսովոր է, բայց կարող եք չկասկածել սիրելի ամուսնյակս, ինչքան տեսել եմ, այդ հրաշալի գործիքը չորս լարով է, և նվագողները անընդհատ խաղացնում են իրենց մատները։ Ամուսինը մի պահ դադարում է նվագել, մտախոհ նայում է կնոջը և գլուխը թափահարելով ասում. Ախր ճիշտ են ասում, է… Կնոջ մազը երկար է, խելքը՝ կարճ: Իհարկե, մյուս երաժիշտները կխաղացնեն իրենց մատները։ Ախր նրանք ճիշտ տեղը չեն գտել, խելոք… Իսկ ես, վաղուց արդեն գտել եմ: