Ներկայացնում ենք Ձեզ Եզոպոսի խորիմաստ առակներից մեկը.
Մի մարդ Հերմեսին շատ էր պաշտում, Հերմեսը դրա համար նրան նվիրեց մի սագ, որը ոսկե ձվեր էր ածում։ Բայց մարդն ուզում էր միանգամից հարստանալ, նա կարծում էր, թե սագի փորը լիքն է ոսկե ձվերով, և առանց երկար ու բարակ մտածելու, սագը մորթեց։ Բայց շա՜տ զղջաց, որովհետև փորոտիքից բացի ոչինչ չգտավ։
Այդպես էլ շահամոլ մարդիկ շատ բան գտնելու հույսով, հաճախ կորցնում են նաև ունեցածը։
Արտահայտեք նաև ձեր կարծիքը։
Հրապարակման ներկայացրեց՝ Նոննա Գուլքանյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար սեղմեք ներքևի կոճակը. [/infobox]