Առակ այն մասին, թե ինչպես վերաբերվել դեպրեսիաներին։
Դեպրեսիա. – Դու ոչինչ ես։
Վանական. – Շնորհակալ եմ հաճոյախոսության համար։
Դեպրեսիա. – Քո կյանքը դատարկ է, այնտեղ ոչ մի լավ բան չկա։
Վանական. – Եթե այն դատարկ է՝ նշանակում է վատն էլ չկա։ Նշանակում է ես ազատ եմ։
Դեպրեսիա. – Սեր չկա, բարություն չկա, ուրախություն չկա։
Վանական. – Միանշանակ։ Տվյալ իրականության սահմաններում գոյություն ունի միայն խաբկանք՝ թելադրված մարդկային էգոի կողմից։ Մենք ինքներս ենք դրանց արարիչները։
Դեպրեսիա. – Այս աշխարհի գլխին կախված է տառապանքը։
Վանական. – Բայց տառապանքն առանց ուրախության չի կարող լինել։
Դեպրեսիա. – Դու կմահանաս՝ այդպես էլ չբացահայտելով ճշմարտությունը։
Վանական. – Դե դա հաստատ սարսափելի չէ։ Չէ՞ որ առջևում դեռ կան բազում կյանքեր։
Դեպրեսիա. – Շուրջբոլորը պատերազմ է, սուտ, լկտիություն և գայթակղություն։ Աշխարհը խորտակվում է սեփական կեղտում։ Մարդկությունը դատապարտված է։
Վանական. – Տիեզերքը մեծ է։ Եվ ինչ էլ որ տեղի ունենա՝ տեղի է ունենում հանուն տիեզերական ներդաշնակության։ Մեր հոգիները՝ մաքուր էներգիա են, այն այսպես, թե այնպես, վաղ թե ուշ կազատվի աշխարհիկ ծանրությունից և կմիաձուլվի անվերջ, անծայրածիրի մեջ։
Դեպրեսիա. – Չէ, քեզ հետ անհնար է…