fbpx

Առակ աղվեսի մասին, որ պարծենում էր վագրի մեջքի ետևում

Մի անգամ վագրը շատ քաղցած էր, թափառում էր ողջ անտառով մեկ սնունդ հայթայթելու: Հենց այդ ժամանակ էլ ճանապարհին նրան պատահեց աղվեսը: Վագրն այն է` պատրաստվում էր արդեն լավ ճաշակելու, և մեկ էլ աղվեսը նրան ասում է. «Դու չես համարձակվի ինձ ուտել: Ինձ երկիր է առաքել ինքը` Երկնային Կայսրը: Հենց նա է ինձ կենդանիների աշխարհի ղեկավար նշանակել: Եթե դու ինձ ուտես, ապա դրանով կբարկացնես հենց Երկնային Կայսրին»:

Լսելով այս խոսքերը` վագրը սկսեց տատանվել: Սակայն նրա փորը չէր դադարում վեց-վեց անել: «Դե, ուրեմն, ինչպե՞ս ես վարվեմ»,- մտածեց վագրը: Տեսնելով վագրի շվարածությունը` աղվեսը շարունակեց. «Դու, երևի, կարծում ես, թե ես քեզ խաբում եմ: Դե, ուրեմն, հետևիր ինձ, և դու կտեսնես, թե ինչպես բոլոր կենդանիներն ինձ տեսնելիս` ահից կսկսեն փախչել: Շատ տարօրինակ կլինի, եթե այլ կերպ պատահի»:
Այս խոսքերը վագրին ողջամիտ թվացին, և նա գնաց աղվեսի ետևից: Եվ, իսկապես, կենդանիները նրանց տեսնելիս այս ու այն կողմ էին փախչում: Վագրը գլխի չէր ընկնում, որ կենդանիները վախենում էին իրենից` վագրից, այլ ոչ թե խորամանկ աղվեսից: Ո՞վ է նրանից վախենում:

Այս առակը մեզ ուսուցանում է, որ կյանքում հարկ է տարբերել ճշմարիտը կեղծից: Պետք է կարողանալ չհրապուրվել արտաքին բաներից, այլ տեսնել իրերի էությունը: Եթե չկարողանաս տարբերել ճիշտը ստից, ապա շատ հնարավոր է, որ խաբվես:

Այս առակը նախազգուշացնում է մարդկանց` հիմար չլինել և թեթև հաղթանակ տանելիս` չպարծենալ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 14 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
Առակ աղվեսի մասին, որ պարծենում էր վագրի մեջքի ետևում
ԹԵՍՏ․ Բարդ հարցեր տարբեր ոլորտներից: Ստուգեք Ձեր գիտելիքները