Երկու ընկեր քայլում էին: Նրանցից մեկը պատահմամբ կացին գտավ: Մյուսն էլ ասաց.
– Հրաշալի է, մենք կացին գտանք։
Իսկ ընկերը պատասխանեց․
– Մենք չէ, ես, քանի որ ես այն գտա:
Նրանք շարունակեցին իրենց ճանապարհը։ Հետո կացնի տերերը ընկան նրանց հետևից: Կացին գտնողը ասաց․
– Մենք խնդիրների մեջ ենք։
Իսկ մյուս ընկերը քմծիծաղով պատասխանեց․
– Ոչ թե մենք, այլ դու, քանի որ դու ինձ հետ ուրախությունդ չկիսեցիր․
Առակը այն կցուցանե, որ ով մենակ է տանում ուրախությունը, խնդիրների մեջ կմնա մենակ։
Հրապարակման ներկայացրեց՝ Անդրեյ Մալխասյանը
Ուշադրություն. Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով.
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Սեղմիր «Like» և ստացիր լավագույն հոդվածները Facebook-ում ↓