Կարճ, բայց չափազանց գեղեցիկ պատմություն, ծերուկի, նրա մորուքի, երազանքների և ամպերի մասին…
Օրերից մի օր մի տխուր ծերուկ մասնատեց իր մորուքը փոքր մասերի, դրանց փաթաթեց իր բոլոր չիրականացած երազանքները ու նետեց երկինք. նա մտածեց, որ դրանք շատ սիրուն են, շատ ափսոս են, որ կորչեն իր մահվանից հետո…
«Թող լողան վերևում, թող հայտնվեն ու անէանան ամենամաքուր կապույտում ու անմահ լինեն»,- մտածեց նա:
Այդ օրվանից դրանք ամպեր կոչվեցին ու հենց այդ պատճառով է, որ հաճախ թվում է` դրանցից ամեն մեկը մի պատկերի է նման: Չէ որ դրանք ինչ որ մի ծերուկի մաքուր ու գեղեցիկ երազանքների ԹԱՆԿ կտորներից են հյուսված….