fbpx

Առակ սիրո մասին

Մի մարդ գալիս է իմաստունի մոտ խորհուրդ հարցնելու.

– Ես ու կինս միմյանց հանդեպ այլևս չունենք այն զգացմունքները, որ ունեինք ժամանակին: Ես նրան այլևս չեմ սիրում, նա՝ ինձ նույնպես: Ի՞նչ անեմ:

Իմաստունը պատասխանում է.

– Սիրել նրան:

Մարդը մտածում է, որ իմաստունը նրան լավ չհասկացավ.

– Դե ես էլ դա եմ ասում, որ ոչ մի զգացմունք չի մնացել:

Իմաստունը թափահարում է գլուխը.

– Դա լավ առիթ է նրան սիրելու համար:

Մարդը շարունակում է հարցնել.

– Բայց ոնց սիրել նրան, եթե չեմ սիրում:

Ահա թե ինչ լսեց նա ի պատասխան.

– Լսեք նրան, գնահատեք նրան, կարեկցեք նրան, գնացեք զոհողությունների հանուն նրա: Իրական սիրո համար չկան արգելքներ, քանզի «Սեր» բառը նշանակում է ոչ թե զգացմունք, այլ գործողություն:

Լա՞վն էր առակը, կիսվիր ընկերներիդ հետ.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.67 из 5 )
MediaMag
Առակ սիրո մասին
Սիրել ինքդ քեզ ավելի հեշտ է, քան թվում է