Նրանք հանդիպեցին պատահաբար: Երկու դասընկերներ, որոնք իրար չէին տեսել 15 տարի:
– Ինչպե՞ս ես, – հարցնում է առաջինը:
– Շատ լավ: Ամուսնացել եմ աշխարհի ամենագեղեցիկ ու հրաշալի կնոջ հետ, – պատասխանում է երկրորդը:
– Եվ ինչպիսի՞նն է կինդ:
– Ամենալավը: Գեղեցկուհի, խելացի, գեղեցիկ կազմվածքով, զգայուն ու աննման:
– Բախտդ բերել է, իսկ ես բաժանվեցի 2 տարի առաջ:
– Ինչո՞ւ:
– Դե չստացվեց: Անընդհատ իրեն խելացիի տեղ էր դնում, չափազանց նիհար, և ամեն առիթով էլ լաց էր լինում:
– Դե պատահում է, իսկ ինչպե՞ս ես հիմա:
– Ամեն ինչ լավ է:
– Իսկ նախկին կի՞նդ:
– Ասում են ամուսնացել է արդեն:
Հետո նրանք ևս մի քանի բառ փոխանակվեցին և բաժանվեցին՝ ամեն մեկն իր գործերով: Նրանք այլևս չհանդիպեցին: Եվ նրանք այդպես էլ չիմացան, որ խոսում են միևնույն կնոջ մասին:
Այդպես է կառուցված աշխարհը: Այն, ինչ մենք լցնում ենք սիրով, դառնում է ամենալավն ու ամենագեղեցիկը: Եվ բանը նրանում չէ, որ ինչ-որ մեկը վատն է, այլ ամբողջ հարցը մեր մեջ է՝ կարողանո՞ւմ ենք արդյոք սիրով նայել, թե ոչ…