Մի կորցրեք Ձեր բարի սիրտը…
Մի մարդ օձ է տեսնում, որը մահանում էր կրակների մեջ։ Նա որոշում է փրկել օձին։ Երբ նա անում է դա՝ օձը խայթում է նրան՝ անդիմանալի ցավ պատճառելով։ Մարդը մի կողմ է շպրտում օձին և վերջինս կրկին հայտնվում է կրակների մեջ։
Տղամարդը վերցնում է երկաթյա ձող, հանում օձին կրակների միջից և փրկում նրա կյանքը։
Հետևողներից մեկը մոտենում է մարդուն և հարցնում.
– Այս օձը խայթեց քեզ, ինչո՞ւ ես կրկին փրկում նրան։
Մարդը պատասխանում է.
– Սողունի բնույթն է այդպիսին՝ խայթել, բայց դա չպետք է փոխի իմ բնույթը՝ օգնել։
Մի փոխեք Ձեր էությունը միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը Ձեզ վիրավորել է։
Մի կորցրեք Ձեր բարի սիրտը, բայց սովորեք նաև զգուշություն ցուցաբերել։
🎥 Նոր տեսանյութ.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Սեղմիր «Like» և ստացիր լավագույն հոդվածները Facebook-ում ↓