Չորս մոմեր այրվում էին դանդաղ: Լռություն էր և լսվում էր նրանց զրույցը:
Առաջինն ասաց.
– Ես խաղաղությունն եմ, մարդիկ չեն հասցնում ինձ պահել, կհանգչեմ, – ասաց և թուլացրեց կրակը ու մարեց:
Երկրորդն ասաց.
– Ես հավատն եմ, ավելորդ եմ, մարդիկ չեն ուզում իմանալ իմ մասին, իմաստ չունի վառված մնալ:Երբ ավարտեց խոսքը, փչեց թույլ զեփյուռը և հանգցրեց նրան:
Երրորդ մոմը արտահայտվեց տխուր.
– Ես սերն եմ: Էլ ուժ չունեմ, մարդիկ չեն հավատում իմ կարևորությանը. մոռանում են նույնիսկ իրենց սիրելիներին,-ասաց և անմիջապես հանգավ:
Այդ պահին ներս մտավ մի երեխա, տեսավ երեք մոմերը հանգած:
– Ի՞նչ է սա, դուք պետք է մինչև վերջ վառվեք, -ասաց ու սկսեց լացել: Այդ ժամանակ խոսեց չորրորդ մոմը.
– Քանի դեռ ես կրակ ունեմ, կվառենք մյուս մոմերը: Ես հույսն եմ: Եվ փայլող աչքերով երեխան հույսի մոմով վառեց մյուսները: