fbpx

Առակ մեխերի և ցանկապատի մասին

Շատ ուսանելի առակ բարկության, զայրույթի և դրանց թողած հետևանքների մասին։

Կար չկար, մի բռնկուն և դյուրագրգիռ երիտասարդ կար: Եվ ահա մի օր նրան իր մոտ է կանչում հայրը և տալիս մեխով լի պարկ և հանձնարարում, որ ամեն անգամ, երբ տղան չկարողանա զսպել իր բարկությունը՝ մեկ մեխ մեխի ցանկապատին:

Առաջին օրը ցանկապատի վրա հայտնվում են մի քանի տասնյակ մեխեր: Հաջորդ շաբաթ երիտասարդը որոշ չափով կարողանում է զսպել իր բարկությունը և ցանկապատի վրա հետզհետե ավելացող մեխերի թիվը սկսում է կրճատվել: Երիտասարդը հասկանում է, որ ավելի հեշտ է կառավարել էմոցիաները, քան ամեն անգամ ցանկապատի վրա մեխ մեխել:

Վերջապես գալիս է այն օրը, երբ նա ոչ մի անգամ չի կորցնում ինքնատիրապետումը: Նա այդ մասին պատմում է հորը, իսկ հայրն ասում է, որ այսուհետ, ամեն օր, երբ նրան կհաջողվի զսպել բարկությունը, թող մեկ մեխ հանի ցանկապատի վրայից:

Անցնում են օրեր և գալիս է այն օրը, երբ նա կարողանում է հորը տեղեկացնել, որ ցանկապատի վրա ոչ մի մեխ չի մնացել: Այդ ժամանակ հայրը բռնում է տղայի ձեռքը, տանում ցանկապատի մոտ և ասում.

– Դու դա կարողացար, սակայն նայիր թե որքան անցքեր են մնացել ցանկապատի վրա: Այն այլևս երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին որ կար: Երբ մարդուն որևէ վատ բան ես ասում կամ անում, նրա մոտ սպիեր են մնում՝ այնպիսին, ինչպիսին այս անցքերն են: Եվ կարևոր չէ, թե դրանից հետո քանի անգամ ներողություն կխնդրես՝ սպիերը միևնույն է մնում են:

Չմոռանաս կիսվել ընկերների հետ.


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag