fbpx

Առակ. Կյանքի մեկ րոպեն

Խորիմաստ առակ ժամանակի և կյանքի մասին…

Հայրը, անհանգստացած, որ որդին անտեղի վատնում է իր պատանեկությունը, հրավիրեց նրան զբոսանքի: Պարզ ու գեղեցիկ օր էր: Երբ նրանք եկան լճի մոտ, հայրը դիմեց որդուն.

– Նայիր բնությանը, և՛ երկինքը, և՛ արևը, և՛ սարերը արտացոլվում են լճի մեջ:

Ձեռքը մտցնելով լճի մեջ՝ նա ջրի կաթիլները թափ տվեց գետնին և առաջարկեց որդուն ուշադիր նայել այդ կաթիլներից մեկին՝ նրա մեջ արտացոլվում էր ողջ շրջակա տեսարանը:

– Այս նույն բանն էլ կատարվում է ժամանակի հետ, – շարունակեց հայրը: – Ժամանակիդ մեկ րոպեն ունի ամբողջ կյանքիդ հատկությունները, իսկ մեկ օրը՝ քո ամբողջ կյանքի արտացոլումն է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Առակ. Կյանքի մեկ րոպեն
20 ուշագրավ փաստ սրտի մասին