fbpx

Կյանքի ճանապարհ։ Առակ

Գեղեցիկ և կարճ առակ գլխավորի մասին։

Մի անգամ ես երազ տեսա։ Քայլում էի ծովի ափով և ավազին մնում էին իմ ոտնահետքերը։ Դա իմ կյանքի ճանապարհն էր։ Ես նկատեցի հետքերի երկու զույգ, որոնք գնում էին կողք կողքի։ Եվ ես հարցրեցի Աստծուն.

– Այդ ո՞վ է քայլում իմ կողքով։

– Դա ես եմ, – պատասխանում է Աստված, – ես ուղեկցում եմ քեզ քո ամբողջ կյանքի ընթացքում։

– Իսկ ինչո՞ւ է երբեմն մնում միայն մեկ զույգ հետքեր։

– Դա քո կյանքի ամենաբարդ պահերն են, – ասում է Աստված։

– Ինչո՞ւ, երբ ես ամենաշատն էի տանջվում և տառապում, ավազին մնում էին մեկ զույգ հետքեր, ի՞նչ է դու լքո՞ւմ էիր ինձ, – տխրեցի ես։

– Իմ սիրելի որդյակ, ես երբեք չեմ լքում քեզ, երբեք չեմ թողնում միայնակ։ Փորձությունների ժամանակ, երբ մնում են միայն մեկ զույգ հետքեր, ես տանում եմ քեզ իմ ձեռքերին, – շշուկով պատասխանում է Աստված։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag