fbpx

Առակ այն մասին, թե ինչով ենք լցնում մեր առօրյան

Երբ Ձեր կյանքում չափազանց շատ բան կա, և երբ 24 ժամը Ձեզ չի հերիքում՝ հիշեք մայոնեզի բանկայի և սուրճի մասին…

Փիլիսոփայության դասախոսը կանգնած էր լսարանի առջև, իսկ նրա առջև, սեղանին մի քանի իրեր կային։ Երբ սկսվեց դասախոսությունը, նա առանց որևէ բառ արտասանելու, սեղանից վերցրեց մեծ, դատարկ մայոնեզի բանկան և սկսեց լցնել այն գոլֆի գնդակներով։

Հետո նա հարցրեց ուսանողներին, արդյո՞ք լցված է բանկան։ Ուսանողները պատասխանեցին, որ այո, լցված է։

Հետո պրոֆեսորը վերցրեց խճաքարի տուփը, լցրեց տուփի պարունակությունը բանկայի մեջ և մի փոքր թափահարեց՝ խճաքարը լցրեց գնդակների մեջ եղած տարածությունը։ Նա նորից հարցրեց ուսանողներին, լի՞քն է արդյոք բանկան։ Ուսանողները հաստատեցին նաև այս անգամ։ Հետո պրոֆեսորը վերցրեց ավազով լի տուփը, լցրեց բանկայի մեջ և իհարկե` ավազը լցրեց մնացած դատարկությունները։ Եվ նորից հարցրեց ուսանողներին՝ լի՞քն է արդյոք բանկան։ Ուսանողները կրկին անգամ հաստատեցին։ Դրանից հետո, պրոֆեսորը սեղանի տակից հանեց երկու գավաթ սուրճ և լցրեց բաժակի մեջ՝ այդպիսով լցնելով ավազահատիկների արանքի ամբողջ դատարկությունը։

Ուսանողները ծիծաղեցին։

– Այսպիսով, – ասաց պրոֆեսորը, երբ բոլորը հանդարտվեցին – ես ուզում եմ, որ Դուք պատկերացնեք, որ այս բանկան Ձեր կյանքն է։ Գոլֆի գնդակները, դա Ձեր կյանքի ամենակարևոր բաներն են։ Դա Ձեր ընտանիքն է, երեխաները, հավատը, առողջությունը, ընկերները և Ձեր սիրելի զբաղմունքները։ Եթե նույնիսկ մնացած ամեն ինչը կորսվի՝ ապա կմնան այս բաները, և Ձեր կյանքը միևնույնն է լի կլինի։ Խճաքարերը իրենցից ներկայացնում են մնացած բաները, որոնք Ձեր համար էական նշանակություն ունեն։ Օրինակ, Ձեր աշխատանքը, տունը, ավտոմեքենան։ Ավազը՝ դա մնացած մանրուքներն են։

– Եթե սկզբից Դուք բանկան լցնեք ավազով, – մի փոքր լռելուց հետո շարունակեց պրոֆեսորը, – նրա մեջ տեղ չի մնա գոլֆի գնդակների և խճաքարերի համար։ Նույն բանը տեղի է ունենում կյանքում։ Եթե Դուք Ձեր ամբողջ ժամանակն ու էներգիան ծախսեք մանրուքների վրա՝ Ձեզ ժամանակ չի մնա կյանքի ամենակարևոր բաների համար, առանց որի չեք կարող։ Ուշադրություն դարձրեք այն բանի վրա, թե ի՞նչ է իրոք կարևոր Ձեր երջանկության համար։ Խաղացեք երեխաների հետ, հոգ տարեք Ձեր առողջության մասին, հաճախակի հրավիրեք Ձեր կյանքի ուղեկցին ռեստորան։ Վերջիվերջո՝ դարձե՛ք նորից տասութամյա։

Հոգ տարեք սկզբից գոլֆի գնդակների մասին՝ դասավորեք Ձեր կյանքի առաջնահերությունները։ Իսկ մնացածը՝ դա ավազ է, մանրուք։

Ուսանողներից մեկը բարձրացրեց ձեռքը  և հարցրեց պրոֆեսորին, թե ի՞նչ էր նշանակում սուրճը։ Պրոֆեսորը ժպտաց.

– Ես ուրախ եմ, որ Դուք այդ հարցը տվեցիք։ Սուրճը՝ դա սուրճ է։ Կարևոր չէ որքան լի է տարբեր իրադարձություններով և անհետաձգելի գործերով Ձեր կյանքը։ Իրականում, այնտեղ միշտ ժամանակ կգտնվի ընկերոջ հետ մի քանի գավաթ սուրճ խմելու համար։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Առակ այն մասին, թե ինչով ենք լցնում մեր առօրյան
Իսկ դուք գիտե՞ք, թե ով էր Վարդան Մամիկոնյանի դուստրը