fbpx

«Ամեն ոք գտնում է միայն այն, ինչ կարողանում է փնտրել». իմաստուն առակ ձգողականության մասին

«Ինչ փնտրես, այն էլ կգտնես»

Ժողովրդական ասացվածք

– Ես երբեք այստեղ չեմ եղել։ Ասա, ծերուկ, ի՞նչ մարդիկ են ապրում այս քաղաքում։

Ծերունին պատասխանում է հարցով.

– Իսկ ի՞նչ մարդիկ էին այն քաղաքում, որից տեղափոխվել ես։

– Դա էգոիստ և չար մարդիկ էին։ Հենց այդ պատճառով էլ ես մեծ հաճույքով այնտեղից տեղափոխվեցի։

– Այստեղ դու կգտնես նույնանման մարդկանց, – պատասխանում է ծերունին։

Որոշ ժամանակ անց, մեկ այլ մարդ մոտենում է ծերունուն և տալիս նույն հարցը.

– Ես նոր եմ եկել։ Ասա հայրիկ, ի՞նչ մարդիկ են ապրում այս քաղաքում։

Ծերունին պատասխանում է նույն կերպ.

– Իսկ ասա որդիս, ինչպե՞ս էին իրենց դրսևորում այն քաղաքի մարդիկ, որիտեղից եկել ես։

– Նրանք բարի, հյուրասեր և ազնիվ մարդիկ էին։ Ես այնտեղ շատ ընկերներ ձեռք բերեցի և ինձ համար ծանր էր նրանցից բաժանվելը։

– Այստեղ դու կգտնես նույնանման մարդկանց, – պատասխանում է ծերունին։

Այս ամբողջ տեսարանին հետևում էր քաղաքացիներից մեկը։ Նա մոտենում է ծերունուն և հարցնում.

– Ինչո՞ւ մեկին ասեցիր, որ այստեղ բնակվում են միայն սրիկաներ, իսկ մյուսին, որ այստեղ ապրում են բարի մարդիկ։

– Ամեն տեղ էլ կան վատ և լավ մարդիկ, – պատասխանում է նրան ծերունին․ – ուղղակի յուրաքանչյուրը գտնում է այն, ինչ կարողանում է փնտրել…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 14 assessment, среднее 4.21 из 5 )
MediaMag
«Ամեն ոք գտնում է միայն այն, ինչ կարողանում է փնտրել». իմաստուն առակ ձգողականության մասին
ԹԵՍՏ. Գտեք Ձեր անհատականությունը