fbpx

Առակ հիմար տղայի մասին

Ոչ բոլոր արարքներն են այդքան պարզ և հիմար, ինչպես մեզ է թվում։

Փոքրիկ տղան մտնում է վարսավիրանոց։

Վարսավիրը մի անգամից ճանաչում է տղային և ասում իր հաճախորդներին.

– Նայե՛ք, սա աշխարհի բոլոր տղաներից ամենահիմար տղան է։ Հիմա դուք կհամոզվեք դրանում։

Ապացուցելու համար, վարսավիրը առաջարկում է տղային ընտրել՝ 1 դոլարանոց կամ 25 ցենտ։ Տղան մոտենում է և վերցնում 25 ցենտը։ Բոլորը ծիծաղում են և տղան հեռանում է։

Հետադարձ ճանապարհին, տղային է հասնում հաճախորդներից մեկը և հարցնում.

– Իսկ ինչո՞ւ դու ընտրեցիր 25 ցենտը, այլ ոչ 1 դոլարը։

– Որովհետև այն օրը, երբ ես կընտրեմ 1 դոլարը՝ խաղը կավարտվի։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag