Շատ քչերն են սիրում այն վիճակը, երբ հնարավոր չէ հասկանալ թե ինչ ես ուզում, ուր ես գնում և ինչ ես զգում: Հատկապես դա վերաբերում է սիրային էմոցիաներին: Պատահում է նաև այնպես, որ մենք այն աստիճան ենք կորցնում կյանքի ուղենիշը, որ մի օր մեզ հայտնաբերում ենք մարդկանց կողքին, որոնց հետ ուղղակի չես ցանկանում շփվել: Ինչպե՞ս հասկանալ, ո՞վ է իրոք թանկ և ում դուրս թողել սեփական կյանքից:
– Գիտե՞ս, – ասում է մեկը, – ես այժմ միաժամանակ հինգ կանանց հետ եմ: Բայց հոգնել եմ այդ ամենից, սակայն մեկին ընտրել էլ չեմ կարողանում: Ինչպե՞ս նրանց մաղեմ և թողնեմ միայն մեկին:
– Մաղիր նրանց անկեղծությամբ, – խորհուրդ է տալիս ընկերը:
– Ինչպե՞ս անկեղծությամբ:
– Հենց այդպես, զգա քեզ բացարձակ ազատ և նրանցից յուրաքանչյուրին պատմիր մյուսների մասին:
– Բայց ինչպե՞ս դա պետք է օգնի:
– Իսկ դու փորձիր:
Նրանց հաջորդ հանդիպումը տեղի է ունենում կես տարուց:
– Դե, ինչպե՞ս է, օգտվեցի՞ր իմ խորհրդից:
– Լավ խորհուրդ էր: Շնորհակալ եմ: Երբ ես անկեղծացա՝ իմ կանանցից երկուսը անմիջապես հրաժարվեցին շփվել ինձ հետ: Դա այսպես կոչված կոպիտ զտումն էր: Մնացին երեքը: Եվ հենց այստեղ սկսեց ամենահետաքրքիրը: Շուտով հայտնաբերեցի, որ բոլորի հետ չեմ կարող լինել անկեղծ: Մեկին կարող էի պատմել ամեն ինչ, մյուսին որոշ բաներ, իսկ երրորդին ընդհանրապես ոչինչ: Նույն ժամանակ, մեկի մասին կարող էի պատմել ամեն ինչ, իսկ մյուսի մասին լեզուս չէր պտտվում որևէ բան պատմել: Ավարտվեց դա նրանով, որ հայտնաբերեցի, որ նրանցից մեկին կարող էի պատմել ամեն ինչ, սակայն նրա մասին չէի ցանկանում անկեղծանալ ոչ մեկի հետ:
– Եվ հենց նա էլ դարձավ այն միակը, ում ընտրեցիր, – հուշեց ընկերը:
– Հենց այդպես: Հետաքրքիր է, բայց այդ պարզ մեթոդը ուղղակի հրաշալի է աշխատում:
– Այն աշխատում է, որովհետև անկեղծությունը՝ զգացմունքների չափորոշիչն է: Այն շատ արագ զտում է մեզ չպետքական մարդկանց: Ընդորում կյանքի յուրաքանչյուր իրավիճակում: Ես միշտ հրաժեշտ եմ տալիս նրան, ում հետ չեմ կարող անկեղծ լինել, և մնում եմ կապված նրա հետ, ում մասին չեմ կարող շատախոսել: